Добавить новость
smi24.net
Аравот
Июнь
2024

Новости за 24.06.2024

Փաշինյանը և դեսպան Պիտալուգան անդրադարձել են Հայաստան-Բրազիլիա համագործակցության օրակարգին

Аравот 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Վարչապետը կարևորել է Հայաստան-Բրազիլիա համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով և նշել, որ չնայած երկու երկրների միջև աշխարհագրական հեռավորությանը՝ դրա համար առկա է մեծ ներուժ: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել կոնկրետ նախագծերի մշակումն ու դրանց իրականացման գործում համատեղ հետևողական աշխատանքը: Զրուցակիցներն անդրադարձել են

ԵՄ-ում եթե տեղյակ լինեն, թե ՀՀ-ից ովքե՞ր են ուզում գնալ Եվրոպա, Եվրոպան կթողնեն եւ կփախչեն Աֆրիկա․ Էդգար Ղազարյան

Аравот 

Եթե ադրբեջանաթուրքական իշխանություններին հաջողվեց Նիկոլ Փաշինյանի միջոցով վերացնել Հայաստանը՝ այդպիսով ուղիղ կապ հաստատելով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, ակնհայտ է, որ Թուրքիան՝ լինելով Արեւմուտքի դաշնակից, խրախուսելու է Հյուսիսային Կովկասում նոր անջատողական շարժում․ այսօր «Հայելի» մամուլի ակումբում կարծիք հայտնեց ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանն՝ անդրադառնալով երեկ Դաղստանում տեղի ունեցածին։ Թուրքիայի հետագա ծրագրերի հիմնական խոչընդոտն,

Ծնունդով Արցախից Նինել Գաբրիելյանը ոչ միայն վարում էր փառատոնը, այլ նաեւ ներկայացել էր արցախյան տաղավարով

Аравот 

«Ապառաժ». Հունիսի 22-ին Արտաշատ համայնքի Դվին բնակավայրն իր հյուրնկալ դռներն էր բացել Արարատի մարզում առաջին անգամ կազմակերպված ծիրանի փառատոնի մասնակիցների և հյուրերի առջև։ Միջոցառումը կազմակերպվել և ֆինանսավորվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության /ՅուԷսԷյդ/ և Ազգային ժողովրդավարության ինստիտուտի /ԷնԴիԱյ/ կողմից՝ իրականացվելով Արտաշատի համայնքապետարանի համագործակցությամբ։ Ծնունդով Արցախից Նինել Գաբրիելյանը, որը բնակություն է հաստատել այդ համայնքում, ոչ միայն

Ներկայանալով որպես «Իդրամ»-ի աշխատակից՝ տղամարդը երեք քաղաքացիներից ստացել է էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը և 2․500․000 դրամ հափշտակել

Аравот 

Բացահայտվել են Արտաշատի 38–ամյա բնակչի կողմից 3 տարբեր տուժողներից միևնույն հանցավոր սխեմայով ընդհանուր 2․500․000 ՀՀ դրամի չափով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները։ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 38–ամյա տղամարդը, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու  նպատակով, 2021թ․ դեկտեմբեր, 2022թ․

ՀՀ ԱԳՆ-ն նույնպես ցավակցել է Դաղստանում ահաբեկչությունների կապակցությամբ

Аравот 

Հայաստանի ԱԳՆ-ն նույնպես ցավակցություն է հայտնել Դաղստանում՝ Դերբենտում և Մախաչկալայում ահաբեկչությունների կապակցությամբ. «Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և մերձավորներին։ Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով»- նշված է X-ում ՀՀ ԱԳՆ գրառման մեջ։



Վարչական դատարանի աշխատակիցների գործադուլն աշխատավարձերի բարձրացման պահանջի հետ է կապված. Դատական դեպարտամենտ

Аравот 

Վարչական դատարանի աշխատակիցների կողմից իրականացվող գործադուլը կապված է աշխատավարձերի բարձրացման պահանջի հետ: Դատական իշխանությունը, դեռևս 2023 թվականից, տարբեր մակարդակներում, տարբեր միջոցներով բազմիցս բարձրացրել է այս ցավոտ խնդիրը։ Դատական դեպարտամենտը և Դատական իշխանության մյուս մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բոլոր հնարավոր գործողությունները կատարել են, և հարցը գտնվում է պետական պատշաճ մարմինների ուշադրության կենտրոնում։ Հուսով ենք՝ դատական ծառայողները

«Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է». Երևանի քաղաքապետի պարգևներ՝ բուժաշխատողներին

Аравот 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Բուժաշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին: Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել  նրանց  անձնվեր աշխատանքի և կարևոր առաքելության համար: «Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է, ինչը հսկայական աշխատանք և նվիրում, բարձր պատասխանատվություն, հոգատարություն և հզոր ուժ է պահանջում: Կյանքեր փրկելը հնարավոր է դառնում միայն քրտնաջան և անձնվեր

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին` Դերբենտում և Մախաչկալայում ահաբեկչությունների կապակցությամբ

Аравот 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով ընդունեցի Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած և անմեղ քաղաքացիների և իրավապահների մահվան պատճառ դարձած սարսափելի ահաբեկչությունների մասին ողբերգական լուրը։ Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը և անընդունելի

Արցախից բռնի տեղահանվածները կարող են անվճար իրավաբանական աջակցություն ստանալ. «Մայր Հայաստանի» և «Արմ Կոնսուլի» միջև հուշագիր է ստորագրվել

Аравот 

Արցախի հարցը փակելը կնշանակի Հայաստանի հարցը փակել. մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը Հունիսի 23–ին «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակի հետ ստորագրեցինք համագործակցության հուշագիր։ Համագործակցության նպատակը բռնագաղթված արցախահայությանը փաստաբանական, իրավաբանական անվճար ծառայությունների մատուցումն է։ Միջոցառման ժամանակ ներկայացրեցի նաև «Մայր Հայաստանի» դիրքորոշումը Արցախի հարցի վերաբերյալ (ներկաները գերազանցապես Արցախից բռնագաղթվածներն էին)։ Մենք մերժում ենք օրվա իշխանությունների քաղաքականությունը... Читать дальше...

Ադրբեջանում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 15 ներկայացուցիչների և քաղաքացիների քրեական գործերի քննությունը

Аравот 

Ադրբեջանում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական գործերի քննությունը։ Ինչպես փոխանցում է ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը՝ նշելով, որ խոսքը 15 անձի մասին է։ «Այս պահին մեղադրյալները, փաստաբաններն ու տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին։ Դրանից հետո մեղադրական եզրակացությունները կուղարկվեն դատարան», – նշել է Ադրբեջանի

«ՔՊ ջոկատի խրամատ փորելու դրվագ է»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Аравот 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Ազգային ժողովում վերջերս տեղի ունեցած հարցուպատասխանից հետո երեկ Կոտայքի մարզում ահա այսպիսի տեսանյութ նվեր ստացա՝ նկարահանված 2016 թվականին ՔՊ ջոկատի անդամ չհանդիսացած անձի կողմից. ՔՊ ջոկատի խրամատ փորելու դրվագ է: Տեսանյութում, իհարկե, երեւում են ջոկատի ոչ բոլոր անդամները: Նրանցից շատերն այսօր բարձրաստիճան պաշտոնյա են՝ նախարար, գործադիր այլ մարմինների ղեկավարներ,

«Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը գուցե ամենեւին էլ նախկին դեսպանը չէ»

Аравот 

Սկիզբը՝ նախորդ համարում «Ինձ թվում է, որ երբեմնի «Ելք» դաշինքը չի դադարել գոյություն ունենալուց, պարզապես տարբեր ժամանակներում կրում է տարբեր դրսեւորումներ»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը։ – Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն է ակտիվացել՝ քարը-քարին չթողնելով քննադատում է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցություններին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, ի տարբերություն

Աշոտյանի գործով դատարանը հանրությանը զրկեց ուղիղ եթերով վկաների հարցաքննությանը հետևելու հնարավորությունից. Ռուբեն Մելիքյան

Аравот 

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Հասանք հրապարակայնության սկզբունքի դե ֆակտո զրոյացմանը։ Դատախազի միջնորդությամբ՝ Աշոտյանի գործով դատարանը հանրությանը զրկեց ուղիղ եթերով վկաների հարցաքննությանը հետևելու և սեփական «վճիռը» կայացնելու հնարավորությունից։ Դատախազության այս միջնորդությունը ինքնին բավարար է՝ հաստատված ճանաչելու մեր բուն պնդումն այն մասին, որ սա դասական քաղաքական հետապնդում է։ Հ.Գ. Մենք խստորեն առարկեցինք, բայց

«Ադրբեջանին ձեռնտու չէ փաստաթղթի ստորագրումը, այսպես ինքը ստանում է այն, ինչ իրեն պետք է»

Аравот 

«Առավոտի» զրուցակիցն է ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։ – Հայաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում նշվում է, որ «Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»։ Դեռ բոլորովին վերջերս այս իշխանությունները հայտարարեցին, որ իրատեսական են համարում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Аравот 

Երևան քաղաքում՝ Հունիսի 24-ի, 26-ի և 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 16-20մ/վ, երեկոյան ժամերին՝ 11-14մ/վ արագությամբ։ Հունիսի 25-ին, 27- 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 24-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևելյան՝

Փախուստի դիմելով՝ հարվածել էր պարեկների մեքենային. հետապնդվողի ինքնությունը պարզվել է. Shamshyan.com

Аравот 

Shamshyan.com. Երեկ՝ հունիսի 23-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, որն Արին Բերդի փողոցում չէր ենթարկվել պարեկների օրինական «կանգառ» հրամանին, դիմել էր փախուստի՝ հարվածելով պարեկային ծառայության ավտոմեքենային, ապա մոտ 5 կմ պարեկների կողմից հետապնդվելուց հետո Մանթաշյան 41 հասցեի դիմաց բախվել էր «Opel»

Գյումրու աղետալի ճանապարհների վարկն ու փոփոխված համաձայնագիրը համապատասխանում էր Սահմանադրությանը

Аравот 

Սահմանադրական դատարան մուտքագրված այս կարգի գործերը սովորաբար չեն լուսաբանվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրավոր ընթացակարգով են, ակտիվ քննարկումներ չկան, դիմումատուի թուղթը «գրավոր դատարանում» մրցում է պատասխանողի «բարաթի» դեմ: Բայց քանի որ հազվադեպ է պատահում, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ. Տերտերյանն է պատասխանող ճանաչվում, համաձայնագիրը վերաբերում է Գյումրի քաղաքի աղետալի փողոցներին, գյումրեցիներն

«Փաշինյանն ասում է՝ մեր պրոբլեմն էն է եղել, որ սրբացրել ենք բանակը, չէ՛, պարզապես բետոնե «ստոլբան» չի եղել մեր անվտանգության երաշխավորը». Նաիրա Զոհրաբյան

Аравот 

Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Կարեն անունով վկաներից մեկը, որի հետ իբր Արմենի հեռախոսազրույցի ձայնագրությունը հիմք է հանդիսացել խափանման միջոց կալանքն ընտրելը, որ իբր Աշոտյանը ազդեցություն չունենա վկաների վրա, ես ինքս մի քանի անգամ կարդացել եմ հեռախոսազրույցի վերծանված տեքստը, մեծ երևակայության դեպքում անգամ չէր կարելի այստեղ գտնել որևէ կռվան՝ Աշոտյանին մեկ տարուց ավելի կալանքի տակ պահելու համար:

Չեն ձեռնարկվել ախտահանման գործընթացներ. Երևանում կասեցվել է շոկոլադե կոնֆետների արտադրամասի գործունեությունը

Аравот 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Մկրտչյանին պատկանող շոկոլադե կենֆետների պատրաստման արտադրամասում (ք․ Երևան, Օդեսայի փ․ «LEE CHOCOLATE» ապրանքանիշ) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ արտադրական շինությունները նախագծված, կառուցված ու դասավորված չափսերը չեն եղել այնպես, որ բացառեն պարենային

Ջրագնդակի Հայաստանի պատմության մեջ թերեւս մի նոր ու հաստատուն ուղի է գծում «Բարձունքի Հենոն»

Аравот 

Պատերազմը տարավ գեղեցիկ ու երազանքներով լի մի սերունդ, որոնք անկյունաքարային արժեք ունեին հայրենիքի ու ազգի համար բոլոր առումներով։ Հենրիկ Հակոբյանը մեկն էր այդ պատանի սերնդից, ում ժամկետային ծառայությունը ընդհատեց 44-օրյա պատերազմը։ Գուրգեն եւ Մարինե Հակոբյանների միակ զավակը ննջում է իր փառքի բարձունքում, Եռաբլուր պանթեոնում, հազարավոր եռագույնների փողփողումի մեջ Հենրիի դրոշն էլ կա։ Պատանի տարիքում արդեն

ԿԳՄՍՆ-ն չի ցանկանում ֆինանսավորել որմնանկարների վերականգնումը. ցանկում 150 որմնանկար կա. «Հետք»

Аравот 

«Հետք».  «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը 100 կառույցում առկա 150 որմնանկարների ուսումնասիրման և մշտադիտարկման ցանկ է կազմել։ Ցանկում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններում  գտնվողներից բացի, ներառված են ժամանակակից որմնանկարները։ Խորհրդային տարիներին ստեղծված որմնանկարների քանակի, դրանց գտնվելու վայրի և պահպանության վիճակի մասին նախարարությունը տեղեկատվություն չի տրամադրում։ Նախատեսում են որմնանկարների պահպանության, վերականգնման, փաստավավերագրման և ամրակայման գնահատում իրականացնել... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *