Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Tert.am (sport) hy
Апрель
2024
1
2
3 4
5
6 7 8 9 10 11 12
13
14 15
16
17
18
19
20
21
22 23 24 25 26 27 28 29
30

Տեն Հագն արգելել է մի քանի լրատվամիջոցի իրեն հարցեր ուղղել մամուլի ասուլիսի ժամանակ

0

Էրիկ տեն Հագը հրաժարվել է պատասխանել երեք լրատվամիջոցների լրագրողների հարցերին։

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը մամուլի ասուլիսի ժամանակ արգելել է երեք լրատվամիջոցների հարցեր տալ՝ քննադատելով նրանց ռեպորտաժների «անհարգալից» բնույթը Անգլիայի գավաթում «Քովենթրիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։

Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի՝ «Բարնլիի» դեմ շաբաթ օրը կայանալիք խաղից առաջ հոլանդացին չի պատասխանել The Sun-ի, Manchester Evening News-ի և The Mirror-ի լրագրողների հարցերին։

«Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղից (4-2) առաջ Տեն Հագը հանդես է եկել խիստ հայտարարությամբ՝ անվանելով «խայտառակ» և «ամոթ» «Ուեմբլիում» իր թիմի ելույթին ուղղված արձագանքը, իսկ խաղից հետո տարբեր լրագրողների թույլ են տվել մասնակցել հետխաղյա մամուլի ասուլիսին, սակայն նրանք զրկվել են հարցեր տալու հնարավորությունից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդը» որակազրկել էր չորս լրագրողների՝ տեն Հագի մասին ներքին տեղեկատվություն տրամադրելու համար։











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *