Կիևի Դինամոն՝ Ուկրաինայի չեմպիոն
Կիևի «Դինամոն» 2020/21 մրցաշրջանում ժամանակից շուտ դարձավ Ուկրաինայի չեմպիոն: 23-րդ տուրի խաղում կիևցիները տանը 5:0 հաշվով ջախջախեցին «Ինգուլեցին» ու անհասանելի դարձան իրենց հետապնդողների համար:
«Դինամոն» առաջնության ավարտից 3 տուր առաջ ունի 58 միավոր: Երկրորդ տեղում ընթացող Դոնեցկի «Շախտյորը», որը երեկ զիջեց «Օլեքսանդրիային» (0:2), հետ է մնում 13 միավորով:
Նշենք, որ 2015/16 մրցաշրջանից ի վեր «Դինամոյին» առաջին չեմպիոնությանը բերեց գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, ով նախկինում «Շախտյորի» հետ 8 անգամ դարձել էր չեմպիոն:
