Ես ընդամենը 29 տարեկան եմ․ Էրիկսենի առաջին խոսքերը հայտնի միջադեպից հետո
Ֆինլանդիայի հետ խաղում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի կյանքի համար պայքարող ՈւԵՖԱ-ի գերմանացի բժիշկ Յենս Կլայնեֆելդը խոսել է ֆուտբոլիստի առաջին խոսքերի մասին, երբ վերջինս բացել է աչքերը: Հիշեցնենք, որ Էրիկսենի սիրտը կանգ էր առել հանդիպման ժամանակ:
«Մոտ 30 վայրկյան անց խաղացողը բացեց իր աչքերը, և ես կարողացա խոսել նրա հետ: Դա շատ հուզիչ պահ էր, քանի որ առօրյա կյանքում նման արտակարգ իրավիճակում հաջողության հասնելու հավանականությունը շատ ավելի ցածր է:
Ես նրան հարցնում եմ. «Դե, դու մեզ հետ ե՞ս»: Նա պատասխանեց. «Այո, ես կրկին ձեզ հետ եմ: Ես ընդամենը 29 տարեկան եմ»:
Ես 99% -ով համոզված էի, որ նա կտեղափոխվի հիվանդանոց, և որ նրա վիճակը կայուն կլինի», – բժիշկի խոսքերն է մեջբերում RMCSport-ը: