Добавить новость
smi24.net
Sport 24/7
Май
2022

Հայաստանը լինելու է ազատ և երջանիկ երկիր, Արցախը լինելու է ազատ և երջանիկ․ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ»-ի պարգևատրմանը, հաղթել է Սյունիքի դպրոցը (լուսանկարներ)

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մեկնարկի և պարգևատրման արարողությանը, որն անցակցվել է Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լճի» տարածքում: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարար  Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ փոխնախարարներ Կարեն Գիլոյանը և Ժաննա Անդրեասյանը, այլ պաշտոնատար անձինք: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Մրցաշարի առաջին տեղը զբաղեցրած Սյունիքի դպրոցի մրցանակը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ողջունել է ներկաներին և շնորհավորել մրցաշարի մասնակիցներին՝ այն հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ:

«Հարգելի ներկաներ,

նախ ուզում եմ խոսքս սկսել նրանից, որ շատ գոհ եմ, որ միասին այսօր այս միջոցառումը կազմակերպեցինք: Մենք հաղթողներին ողջունեցինք, բայց կխնդրեմ, որ շատ բուռն ծափերով ողջունենք նաև մեր մյուս մասնակիցներին՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Արցախի, Գեղարքունիքի, Երևանի, Կոտայքի և Տավուշի գեղեցիկ թիմերին: Ուզում եմ նաև, որ մենք  հեռակա ողջունենք այն բոլոր դպրոցների թիմիերին, որոնք մասնակցել են ընտրական փուլին: Ջերմ և բուռն ողջյուններ՝ մեր մրցավարական թիմին, որի ամենակարևոր պարտավորությունն է ապահովել մրցման արդարությունը և ճշգրտությունը:

Քննարկումների արդյունքում նախ արձանագրեցինք, որ սա շատ լավ և կարևոր նախաձեռնություն է: Մտածում էինք, որ «Վարչապետի գավաթ» կոչվող մրցումների շարք է Հայաստանում տեղի ունենում և այդ շարքը,  ինչպես տեսնում եք, ընդլայնվում է: Որն է սրա նպատակը. նպատակն է խթանել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, նպատակը՝ խթանել առողջ ապրելակերպը, ազնիվ պայքարում մրցելու կամքը, հաղթանակի կամք քաջալերել բոլոր ոլորտներում և, ի վերջո, մարդկանց մոտեցնել իրար: Մեր բոլոր մրցումներին մասնակցում են հարյուրավոր, հազարավոր մարդիկ: Հույս ունեմ և նախարարությունն էլ  խոստանում է, որ ամեն տարի մասնակիցների թիվը կավելանա:

Խճուղավազքի դպրոցական գավաթն ունի առանձնահատուկ նշանակություն: Մտածում էինք, որ անպայման պետք է դպրոցականների համար մրցում իրականացնենք: Եվ, ճիշտն ասած, ամեն օր ամենուր լսվում է  այն հայտնի ձևակերպումը և բանաձևը, որ մեր երկրում թիմային տրամաբանությունն այդքան էլ լավ չի զարգացած, մարդիկ ավելի անհատական ձևերով են հաջողության հասնում, թիմային տրամաբանությունը, գործակցության, համագործակցության տրամաբանությունն այնքան էլ լավ չի զարգացած: Սրա մեջ, իմիջայլոց, կա ճշմարտություն. մենք դա տեսնում ենք ամենատարբեր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից, վերջացրած այլ ոլորտներում: Եվ մենք մտածում էինք, որ պետք է, բացի վերը նշվածից, նաև թիմային ոգին զարգացնող մարզաձևից իրականացնենք այս դպրոցական գավաթը: Երբ թիմային ձևի մասին մտածում ենք՝ առաջին միտքը գալիս է ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ: Հաջորդ պահին հասկացանք, որ հանրապետությունում կան դպրոցներ, որ դրա համար ունեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ մարզադաշտ, դահլիճներ, ուրիշները՝ չունեն: Հետևաբար, ուզում էինք այնպիսի մի մրցում իրականացնել, որ հանրապետության բոլոր դպրոցներին և դպրոցականներին հասանելի լինի։

Հաջորդը՝ սովորաբար վազքն անհատական մրցաձև է համարվում։ Մենք փորձեցինք գտնել այն ձևը, որը զուտ թիմային է։ Ինչպես նկատեցիք` «Վարչապետի գավաթի» խաղարկության պարագայում անհատական ցուցանիշները հաշվի են առնվում միայն թիմային ընդհանուր ցուցանիշի տրամաբանության մեջ և հաղթում է այն թիմը, որի բոլոր մասնակիցների ցուցանիշները նվազագույնն են։ Այսինքն` թիմն ամբողջությամբ առաջ է անցել։ Կանոններով սահմանված էր, որ եթե թիմից նույնիսկ մի հոգի չի հասնում եզրագծին` թիմն ամբողջությամբ դուրս է մնում մրցանակների համար պայքարից։ Մենք տեսանք այդ թիմային տրամաբանությունը։ Ես հիշում եմ արմավիրցի այն աղջնակին, որը եզրագծին հասավ լացելով։ Ես հետո իրեն հարցնում եմ` ինչո՞ւ էիր լացում, ասում է՝ որովհետև կողքս ցավում էր։ Բայց ինքը հանուն իր թիմի հարկ համարեց, որ նույնիսկ իր կողքը ցավելու վիճակով՝ եզրագիծը հատի։ Սա թիմային տրամաբանության ամենավառ արտահայտությունն էր, և ուզում եմ, որ աղջնակին մենք անպայման ծափահարենք  դրա համար։

Այս ընթացքում մենք նաև որոշումներ կայացրեցինք։ Որոշեցինք, որ այս մրցաշարն ամեն տարի տեղի կունենա այս նույն վայրում, այսինքն` մայրուղուց «Պարզ լիճ» ընկած տարածությունում։ Երթուղիները կոնկրետ ինչպես կորոշվեն, դա արդեն մասնագետներն ամեն տարի կանեն։ Հաջորդ տարիներին կփորձենք մեր բոլոր մրցումների մրցավարությունը մաքսիմալ էլեկտրոնային դարձնել, որպեսզի մեր մրցավարներն ավելի հեշտ աշխատեն և շատ չչարչարվեն։

Հաջորդ խնդիրը, որ կրկին մրցաշարի մասնակիցների հետ քննարկումներով որոշեցինք, հետևյալն է` հաջորդ տարի բուն մրցման նախորդ օրը կկազմակերպենք ճամբար։ Այսինքն` թիմերը կմոտենան այս տարածքին նախորդ օրը: Մրցավարները, մյուսները, մասնակիցները նախորդ օրը կանցկացնեն այստեղ, կծանոթանան վազքուղուն, գուցե մարզվեն, նախնական մարզում իրականացեն։ Երեկոյան կունենանք ճամբար, թիմերն իրար հետ կծանոթանան, կշփվեն։ Այսինքն` կգիշերեն այս տարածքում, կտեսնենք՝ կամ վրանային ավան կլինի, կամ այլ պայմաններ կստեղծվեն։ Հաջորդ օրը տեղի կունենա բուն մրցույթը` արդեն նույն տրամաբանության մեջ։

Մենք նաև մասնակիցներից, երեխաներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիքի են տարածության և երկարության մասին, նրանցից մի մասն ասաց, որ երկար է, մի մասը՝ կարճ։ Որոշեցինք, որ կուսումնասիրենք  դպրոցական տարիքի երեխաների համար միջազգային ստանդարտներով սահմանված ամենաերկար, ուշադրություն դարձրեք` ոչ թե ամենակարճ, այլ ամենաերկար տարածությունը, և հաջորդ տարի մրցումը կիրականացնենք այդ տարածությամբ։

Կրկին ուզում եմ ընդգծել, որ սա մրցաշար է թիմային տրամաբանության մասին, որովհետև հաղթում է թիմը, և բոլոր թիմերն այսօր հաղթող են, որովհետև նրանք դուրս են եկել դեմ հանդիման այս փորձությանը և բոլորը պատվով հաղթել են։ Ուզում եմ հիշեցնել, որ ներկաները, այստեղ բոլորը հաղթող են, որովհետև նրանցից յուրաքանչյուրն իրենց մարզում, Արցախի թիմն էլ  Արցախում, հաղթել են և այստեղ են եկել որպես հաղթող։ Սա նշանակում է` նրանք թիմային ոգով տոգորված, հաղթանակի կամքով տոգորված մարդիկ են, քաղաքացի են։ Եվ ահա մեր դպրոցականներին, աշակերտներին, քաղաքացիներին այդ ոգով տոգորելով՝  մենք մեզ, բոլորիս էներգիա ենք տալիս, հույս ենք տալիս, բոլորով ի ցույց ենք դնում մեր կամքը և վճռականությունը, որ Հայաստանն իսկապես լինելու է ազատ և երջանիկ երկիր, Արցախը լինելու է ազատ և երջանիկ։ Եվ ահա այստեղ են այդ ազատությունը և երջանկությունն այսօր կերտող և վաղը վայելող մեր սերունդները, մեր երեխաները, մեր եղբայրները և քույրերը։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին և շնորհավորում եմ բոլորիս այսօրվա իրապես տոնի կապակցությամբ։ Շնորհակալություն»։

Միջոցառմանը մասնակցել են  հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Մրցաշարին մասնակցել է  12 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 4000 մետր մրցատարածությունը: Մրցաշարի նախընտրական՝ մարզային փուլերին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության շուրջ 250 դպրոցի 1730 աշակերտ է մասնակցել:

Մրցաշարի պարգևատրման ֆոնդը կազմել է  14 մլն 715 հազար դրամ: Դրամական պարգևներ և այլ մրցանակներ են ստացել ինչպես հաղթող դպրոցների, այնպես էլ թիմում ընդգրկված աշակերտներն ու նրանց ուսուցիչները: Մասնավորապես, առաջին տեղ զբաղեցրած դպրոցը ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար ստացել են,  համապատասխանաբար, 500 հազար դրամ ուսուցիչը, 100 հազարական դրամ աշակերտները, 300 հազար դրամ ուսուցիչը և 75 հազարական դրամ աշակերտները:








Создана программа для определения биологического возраста человека

Shot: певец Игорь Николаев отсудил у предпринимательницы из Уфы 25 тысяч рублей

Продвижение песен ВКонтакте. Продвижение музыки ВКонтакте.

Почему нельзя будить лунатиков


The best TCL TVs of 2025: How do the brand's top QLEDs and LEDs compare?

“Brilliant deal” – Former player claims Arsenal are about to pull off THE signing of the summer

'Digging in': Man Utd lower price by £20m for player with club advancing in talks

'He was better than Sachin ... ': Kambli's brother makes big revelation


BelkaCar выяснила, как к путешествиям относились классики русской литературы

«Индекс ATI.SU, FTL РФ» теперь отражает ежедневную динамику цен на грузоперевозки

Прослушивания Яндекс Музыка.

«Ехал поезд запоздалый…»


Bungie CEO Pete Parsons retires: With Destiny 2 sentiment at an all-time low and pressure from Sony growing, Parsons has decided it's time to 'pass the torch' and head for an exit

Nightdive's System Shock 2 remaster now supports 26 years of mods and fan missions

Разработчики Marvel Rivals объяснили работу матчмейкинга

'I hope all your cars break down': Destiny players bid good riddance to departing Bungie CEO Pete Parsons in a rare moment of unity



Аэрокосмическая долина представила потенциал кооперации на Всемирном форуме в Москве

Прощание в Юрием Бутусовым пройдет 23 августа в Москве, похороны – в Петербурге

Участники PhotoVideo.Fest 2025 оценят преимущества сверхсветосильных объективов «Швабе»

Прослушивания Яндекс Музыка.


ИИ MICROSOFT ОПИСАЛ ГЛАВНОЕ РАЗВЕДЫВАТЕЛЬНОЕ УПРАВЛЕНИЕ ВСЕЛЕННОЙ! ПРОГРАММНЫЕ ИНТЕЛЛЕКТЫ ПОМОГАЮТ! Россия, США, Европа могут улучшить отношения и здоровье общества!

Прощание в Юрием Бутусовым пройдет 23 августа в Москве, похороны – в Петербурге

Гидрометцентр: в конце августа в Москве может потеплеть из-за остатков урагана «Эрин»

Гидрометцентр: остатки урагана "Эрин" могут повлиять на погоду в России


Спасти Германию может только смена власти в России (мнение МВФ)

Responsible Statecraft: гарантии безопасности нужны Москве, а не Киеву

Прощание в Юрием Бутусовым пройдет 23 августа в Москве, похороны – в Петербурге

Горячий дуэт: Жасмин и Ariel Abramov представили зажигательный хит «Сердцу не прикажешь»


Диана Шнайдер побеждает Элизу Мертенс: прорыв в полуфинал турнира WTA-500

Шнайдер отыграла пять матчболов у Мертенс и вышла в полуфинал турнира в Мексике

Кирилл Скачков остаётся одним из сильнейших российских теннисистов

Шнайдер вышла в полуфинал турнира WTA в Монтеррее, уступая 1:5 Мертенс в третьем сете


Горячий дуэт: Жасмин и Ariel Abramov представили зажигательный хит «Сердцу не прикажешь»

Мать Пригожина раскрыла истинную причину мятежа: «Он был полон светлых мыслей»

Какой праздник отмечают 23 августа в православии

Синоптики сообщили о дождливой и облачной погоде в Москве 23 августа


Музыкальные новости

Певица Алсу на «Новой волне» рассказала о семейных традициях и любви к татарской кухне

Искусство на службе добра: Новосибирск принимает благотворительный концерт «Культура в помощь Донбассу»

Великий князь, Шаляпин и фирменные блюда: московский трактир Ивана Тестова, ставшим знаменитым на всю страну

Прослушивания Яндекс Музыка.


Участники PhotoVideo.Fest 2025 оценят преимущества сверхсветосильных объективов «Швабе»

Невидимая угроза: биоплёнки и странный протест у памятников

Прослушивания Яндекс Музыка.

Аэрокосмическая долина представила потенциал кооперации на Всемирном форуме в Москве


Горячий дуэт: Жасмин и Ariel Abramov представили зажигательный хит «Сердцу не прикажешь»

Arriyadiyah: "Аль-Иттихад" проявляет интерес к Венделу из "Зенита"

Путин заговорил о дружбе с Трампом и нацелился на Аляску

SPA-программа «Детокс»: что это такое


В Москве грузовик насмерть придавил мужчину к воротам

Задержаны подростки, которые зарабатывали до 500 тыс. на мойке авто на Патриарших

Водитель грузовика при движении задним ходом задавил человека на западе Москвы

В Москве росгвардейцы обеспечили безопасность автопробега, посвящённого Дню государственного флага


Путин сообщил об обсуждении с США сотрудничества на Аляске

Путин заявил об отсутствии у России недружественных стран

Путин: У России нет недружественных стран, только элиты




Ранняя диагностика меланомы: почему это важно для жителей Челябинской области

РИА Новости: в Москве умер журналист Кирилл Вышинский после тяжелой болезни


ТАСС: Кличко пытается заручиться поддержкой основателя «Азова» для борьбы с Зеленским


78.ru: в Кронштадте спасли подростков из Москвы, унесенных в залив

Тульские спортсменки заняли весь пьедестал в Москве

«Челси» обыграл «Вест Хэм» в лондонском дерби

Тулячка завоевала "серебро" на соревнованиях по дзюдо


Белоруссия готовит новый «подарок» НАТО


Сергей Собянин: в Москве появились два новых технопарка

Собянин пригласил москвичей на фестиваль «Вкусы России» на ВДНХ


Суд Москвы наложил арест на имущество экс-сотрудника Росприроднадзора Карабаша


Спасти Германию может только смена власти в России (мнение МВФ)

Гидрометцентр: остатки урагана «Эрин» способны вызвать потепление в России

Участники PhotoVideo.Fest 2025 оценят преимущества сверхсветосильных объективов «Швабе»

Горячий дуэт: Жасмин и Ariel Abramov представили зажигательный хит «Сердцу не прикажешь»


Решением суда по исковому заявлению прокуратуры в пользу многодетного отца с Федеральной службы судебных приставов взысканы убытки, причиненные незаконным бездействием

Наш ответ Харлею: новый российский мотоцикл представили в Москве

«Два Алтая» вошли в федеральную программу по развитию въездного туризма

Молебен в честь преподобного Пимена Угрешского прошел в Балашихе


Погода 22 августа: ночью до +14

Поезда в Крым и из Крыма задерживаются в пути

Саранскую телемачту в День флага России украсит 180-метровый световой триколор

Восемь поездов в Крым и обратно отстают от графика


Шествие по местам, где "Русью пахнет"

Прогноз погоды на сегодня, 23 августа

Синоптики сообщили о дождливой и облачной погоде в Москве 23 августа

Какой праздник отмечают 23 августа в православии














СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *