Թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերը որոշել է այս ամառ միանալ Ռեալին
18-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Արդա Գյուլերը որոշել է այս ամառ միանալ Մադրիդի «Ռեալին»։ Այս մասին գրել է The Atletic-ը։
Նրա նկատմամբ մեծ հետաքրքրություն էր առաջացել «Բարսելոնայի» կողմից, ինչպես հայտնել է անձամբ ակումբի նախագահ Ժոան Լապորտան, սակայն նա որոշել է միանալ Արքայական ակումբին:
Սպասվում է, որ գործարքն ավարտվելուց հետո նա կմիանա Կառլո Անչելոտիի թիմին մինչմրցաշրջանի համար: Բանակցային գործընթացն ավարտելու վերջնական խոսակցությունները տեղի կունենան այս շաբաթ։
Թուրքական ակումբի հետ Գյուլերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը, որը ներառում է 17,5 միլիոն եվրո հրաժարագնի հետ, որը «Ֆեներբախչեն» խնդրել է կատարել:
Սպասվում է, որ Մադրիդի «Ռեալը» կվճարի ավելի շատ, քան հրաժարագինն է, որպեսզի ապահովի Թուրքիայից սահուն հեռանալը: «Ֆեներբախչեն» ներառել է նաև 20 տոկոս վաճառքի կետ:
Գյուլերն իր խաղաոճով նմանեցվում է ծագումով թուրք, գերմանացի նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլին, որը հանդես է եկել «Ռեալում» 2010/13 թվականներին։ Օզիլը 2021/22 թթ․ հանդես է եկել Գյուլերի ներկայիս ակումբում։
Թուրք կիսապաշտպանն անցյալ ամիս հայտնվել է նաև Tuttosport-ի Golden Boy մրցանակի ցուցակում:
Մարտի 25-ին նա Հայաստանում էր, երբ Թուրքիան Եվրո2024-ի որակավորման խմբային փուլի շրջանակում հաղթանակ տարավ 1-2 հաշվով։
«Ֆեներբախչեի» նախագահ Ալի Կոչը հաստատել է, որ Արդա Գյուլերը կհեռանա ակումբից այս ամառ, քանի որ Մադրիդի «Ռեալը» մոտ է նրան ձեռք բերելուն, գրել է Goal-ը։