Добавить новость
smi24.net
World News
Июнь
2018

Թրամփը որոշեց անօրինական միգրանտների երեխաներին չբաժանել ծնողներից

0
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր ստորագրեց, ըստ որի ժամանակավոր պահման վայրերում միգրանտները երեխաների հետ կմնան միասին: Նա վերանայեց նախկին քաղաքականությունը, որի համաձայն երեխաներին առանձնացնում էին ծնողներից:


Մայիսի 5-ից հունիսի 9-ը ընկած ժամանակահատվածում մոտավորապես 2 հազար 300 երեխաներ առանձնացվել էին ծնողներից:


«Ընտանիքները միասին կմնան», - ասել է Թրամփը՝ ստորագրելով հրամանագիրը:


Միաժամանակ, նա նշել է, որ անօրինական միգրանտների հանդեպ «զրո հանդուրժողականության» կոշտ քաղաքականությունը շարունակվելու է, սահմանը անօրինական խախտողները քրեական պատասխանատվության կենթարկվեն:


Անօրինական միգրանտների երեխաներին ծնողներից անջատելու գործողությունները խիստ քննադատվում էին ինչպես ԱՄՆ-ի ներսում, այնպես էլ արտերկրում:


 












Музыкальные новости




















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *