Добавить новость
smi24.net
World News
Июнь
2025

Իսրայելը հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի շրջանում․ Fars

0

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի պաշտոնական նստավայրի տարածքին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Fars գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թեհրանի կենտրոնական և հյուսիսարևելյան հատվածներում գործել են հակաօդային պաշտպանության համակարգեր։ 

Գործակալության տվյալներով՝ հարվածները տեղի են ունեցել Խամենեիի նստավայրի և Պաստերի հրապարակի հարակից տարածքում գտնվող Իրանի նախագահի գրասենյակի շրջանում։

Պաշտոնական հաստատումներ այս տվյալների վերաբերյալ դեռ չեն հրապարակվել։

The post Իսրայելը հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի շրջանում․ Fars first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *