Мы в Telegram
Добавить новость
smi24.net

Medialab

Апрель
2024
1 2 3 4 5 6
7
8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
30

Все новости

Կիրանցի մի քանի բնակիչներ կառավարությունում վարչապետի հետ են հանդիպում. «Ազատություն»

Medialab 

Կիրանցի մի խումբ բնակիչներ՝ շուրջ տասը հոգի, կառավարության շենքում են։ Ըստ գյուղից ստացած տեղեկատվության՝ վարչապետի հետ են հանդիպում։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը: Գործադիրի լրատվականը չի հաստատում տեղեկությունը։ Բայց, այն սկսվել է շուրջ մեկ ժամ առաջ։ Հանդիպանը նաև վարչական ղեկավարն է մասնակցում։ Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ […]

Читать дальше...

Փաշինյանը փորձում է ամեն գնով խաղաղություն կորզել, որպեսզի ժողովրդին ցույց տա, որ բոլոր կորուստների գինը հենց այդ խաղաղությունն էր. Նորիկյան

Medialab 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը – Պարո՛ն Նորիկյան, Տավուշում արդեն տասը օրից ավելի է՝ ինչ բողոքի ակցիաներ են, Հայաստանի տարբեր մարզերում էլ տեսնում ենք, որ ժամանակ առ ժամանակ ճանապարհներ են փակվում, նաև մայրաքաղաք Երևանում։ Ի՞նչ զարգացումների կարելի է սպասել, արդարացված համարո՞ւմ եք մարդկանց բողոքը։ – Պետք է հասկանանք հետևյալը, […]

Читать дальше...

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Medialab 

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Այս մասին հայտնել են Կառավարությունից։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Читать дальше...

Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել մեկ անձի․ ՔԿ. Factor

Medialab 

Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպի քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել մեկ անձի` Քրեական օրենսգրքի 329 -րդ հոդվածի, 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ առևերույթ կատարելու համար, այն է՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելու հոդվածով, այս մասին Factor.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նա հայտնեց, որ որպես խափանման միջոց […]

Читать дальше...

Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով

Medialab 

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի 100-ամյա բնակիչ, երկարամյա մանկավարժ Աստղիկ Բաբայանին համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հրամանով շնորհվել է համայնքապետի անվանական հուշամեդալ` մատաղ սերնդի կրթության, դաստիարակության, մասնագիտական երկարամյա գործունեության և նվիրումի համար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, հոբելյարին այցելել ու հուշամեդալը հանձնել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։  Աստղիկ Ղևոնդի Բաբայանը ծնվել է 1924 թվականի ապրիլի... Читать дальше...

Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է պարարվեստի ներկայացուցիչներին Պարի միջազգային օրվա կապակցությամբ

Medialab 

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է պարարվեստի ներկայացուցիչներին միջազգային օրվա կապակցությամբ. «Պարարվեստի հարգելի՛ ներկայացուցիչներ, Այսօր աշխարհում նշվում է Պարի միջազգային օրը՝ ի նշանավորումն արվեստի այս գեղեցիկ ճյուղի և դրա երախտավորների։ Պարը ոչ միայն արվեստ է, այլև հաղորդակցման լեզու, որով հարաբերվում են բոլոր ազգերն ու հասարակությունները։ Հայկական պարն իր ոգեշունչ բովանդակությամբ, բազմաշերտ ասելիքով արտացոլում է մեր հազարամյակների պատմություն […]

Читать дальше...

Կյանքից անժամանակ հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը

Medialab 

Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում է «Փյունիկ» ՖԱ-ն: Դավիթ Մարտիրոսյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականի հունվարից:  Նա երկար տարիներ գործունեություն է ծավալել հայկական ֆուտբոլում ու նպաստել դրա զարգացմանը: Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը: 2012 թվականից մինչև 2020-ը թղթակցել է «Ֆուտբոլ պլյուս» […]

Читать дальше...

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. «Լուրեր» 

Medialab 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։ «Լուրերի» հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Ինչպես հայտնել էինք, կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում»,- նշել է Բադալյանը։

Читать дальше...

ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին

Medialab 

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահ Հասան բին Աբդալլահ Ալ-Ղանիմի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Կատարի միջև զարգացող քաղաքական երկխոսության կարևորությունը, որին էական խթան են հաղորդում բարձր մակարդակի փոխայցելությունները։ «Մեր երկկողմ հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, […]

Читать дальше...

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նախագիծը պատրաստ է. այն կկառուցվի 2 տարում

Medialab 

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նախագիծն ավարտված է, փորձաքննության աշխատանքների ավարտից հետո այն  կդրվի շինարարության մրցույթի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, նշելով, որ այն կառուցվելու է  Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում և զբաղեցնելու է ընդհանուր առմամբ 1,5 հեկտար տարածք: Փամբուխչյանի խոսքով՝ կենտրոնը կունենա ժամանակակից... Читать дальше...

Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք. ՊՆ

Medialab 

ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։   Հարակից տարածքի բնակիչներին խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել։

Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *