Добавить новость
smi24.net
World News
Июнь
2025

Իրանի նախագահը խոստացել է պատասխանել Թեհրանի դեմ հարձակմանը

0

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոշտ արձագանք է տվել Իսրայելի՝ Իրանի տարածքի նկատմամբ իրականացրած հարձակմանը՝ հայտարարելով, որ Իրանը չի լռի և հզոր ու օրինական պատասխանով կստիպի զղջալ իր արարքի համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Fars-ը, Փեզեշքիանը նշել է, որ ուրբաթ լույս գիշերը տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով զոհվել են մի խումբ զինվորական հրամանատարներ, գիտնականներ և քաղաքացիական անձինք, ոչ միայն խախտում է միջազգային բոլոր պարտավորությունները, այլև «նորից ապացուցում է Իսրայելի հանցագործ բնույթը»։

Իրանի նախագահը շեշտել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ցուցաբերել է պատրաստակամություն՝ նպաստելու տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը, և այժմ վճռականորեն կգործի՝ ի պատասխան ագրեսիայի և ի պաշտպանություն երկրի ինքնիշխանության:

The post Իրանի նախագահը խոստացել է պատասխանել Թեհրանի դեմ հարձակմանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *