Добавить новость
smi24.net
World News
Июнь
2025

Ինչ նոր «կոռուպցիոն բացահայտումներ» է արել բլոգեր Չախոյանը. Կոստանյանը փաստաթղթեր և մանրամասներ է հրապարակել

0

Եմենի հութիները հայտարարել են, որ հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել Իսրայելի մի քանի թիրախների դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Եմենի զինված ուժերի խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին պարզաբանել է, որ հրթիռային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում տարբեր ժամանակահատվածներում ռազմական գործողություն են իրականացրել՝ ուղղված Իսրայելի զգայուն թիրախների դեմ՝ օգտագործելով մի շարք գերձայնային բալիստիկ հրթիռներ։

Հայտարարության մեջ նշվել  է, որ այս գործողությունը «համակարգվել է Իրանի բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից հանցագործ Իսրայելի դեմ իրականացվող գործողությունների հետ՝ հաստատելով, որ գործողությունները հաջողությամբ հասել են իրենց նպատակներին»։

Նա նաև նշել է, որ գործողությունը տեղի է ունենում «ճնշված պաղեստինցի և իրանցի ժողովուրդների հաղթանակի նպատակով»։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Իսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից: Երկրի մի շարք շրջաններում հայտարարվել է օդային տագնապի ազդանշան։

Ավելի ուշ զինվորականները հայտնել են, որ խոսքը մեկ հրթիռի մասին է, որն ընկել է Իսրայելի օդային տարածք հասնելուց առաջ։

The post Ինչ նոր «կոռուպցիոն բացահայտումներ» է արել բլոգեր Չախոյանը. Կոստանյանը փաստաթղթեր և մանրամասներ է հրապարակել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *