Խնդրահարույց է այս մերժումը․ իրավաբանը՝ «Կրթվելը նորաձև է» շարժմանը պետբյուջեից տրվող գումարի չափը գաղտնի պահելու մասին.Factor.am
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը խնդրահարույց է համարում ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից «Կրթվելը նորաձև է» շարժմանը պետբյուջեից տրվող գումարի վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնի պահելը։Այս մասին հայտնում է Factor.am-ը:
«Խնդրահարույց է այս մերժումը՝ հաշվի առնելով, որ «Գնումների մասին» օրենքը բավականին հստակ կարգավորում է, սահմանում, և մասնավորապես նախատեսում է, որ պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում կարող են ներառվել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները։
Այս կարգավորման շրջանակներում շատ հստակ նշվում են կոնկրետ անձանց ծախսերը՝ կեցության, տրանսպորտի, արարողակարգային։ Ստացվում է, որ այս դրույթի շրջանակներում են դիտարկել, բայց ակնհայտ է, որ տվյալ գործունեությանն ուղղված բոլոր բյուջետային միջոցները չեն կարող միայն այս ծախսերի շրջանակներում սահմանափակվել։ Համապատասխան արշավին ուղղված միջոցները կարող են մասնակի ներառել իմ կողմից թվարկված ծախսերի տեսակները՝ համապատասխան պաշտոնատար անձանց մասով, բայց ամբողջությամբ այդ գործունեության ֆինանսավորմանն ուղղված ծախսերը նշված շրջանակից դուրս են գալիս։
Ավելին՝ սկզբնաղբյուրում
The post Խնդրահարույց է այս մերժումը․ իրավաբանը՝ «Կրթվելը նորաձև է» շարժմանը պետբյուջեից տրվող գումարի չափը գաղտնի պահելու մասին.Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
