Добавить новость
smi24.net
World News
Июнь
2025

Հնդկաստանի վարչապետը Իրանի նախագահի հետ զրույցում անհապաղ ապաեսկալացիայի կոչ է արել

0

Հունիսի 22-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հաղորդել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ և հանդես է եկել իրավիճակի անհապաղ հանգուցալուծման կոչով։

«Խոսեցի Իրանի նախագահ Փեզեշկիանի հետ։ Մանրամասն քննարկեցինք ստեղծված իրավիճակը։ Արտահայտեցի խոր մտահոգություն վերջին սրացումների կապակցությամբ։ Կրկին ընդգծեցի՝ անհրաժեշտ է անհապաղ ապաեսկալացիա, երկխոսություն և դիվանագիտություն՝ որպես առաջ շարժվելու միակ ուղի և տարածաշրջանային խաղաղության, անվտանգության ու կայունության շուտափույթ վերականգնման միջոց։»,-գրել է Մոդին «X» սոցիալական հարթակում (նախկինում՝ Twitter)։

The post Հնդկաստանի վարչապետը Իրանի նախագահի հետ զրույցում անհապաղ ապաեսկալացիայի կոչ է արել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *