Добавить новость
smi24.net
World News
Июнь
2025

Այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձի հարց Էրդողանը չի բարձրացրել. ԱԳ փոխնախարար

0

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վահան Կոստանյանը հերքել է տեղեկությունները, թե Ստամբուլում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը փորձել է օրակարգ մտցնել այսպես կոչված ադրբեջանցի փախստականների՝ Հայաստան վերադարձի հարցը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վահան Կոստանյանն այդ մասին ասել է ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ 

Լրագրողներից մեկը փոխնախարարին հարցրել է՝ արդյոք համապատասխանում են իրականությանն այն տեղեկությունները, թե Հայաստանի վարչապետի ու Թուրքիայի նախագահի հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը փորձել է օրակարգ բերել ադրբեջանցի փախստականների՝ Հայաստան վերադառնալու հարցը։ 

«Դա չի համապատասխանում իրականությանը»,-պատասխանել է Վահան Կոստանյանը։

The post Այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձի հարց Էրդողանը չի բարձրացրել. ԱԳ փոխնախարար first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *