Добавить новость
smi24.net
World News
Декабрь
2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավոր երաշխավորություն են ներկայացրել Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու համար

0

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մհեր Մելքոնյանը, Գառնիկ Դանիելյանն ու Գեղամ Մանուկյանը դատարան են ներկայացրել երաշխավորություն՝ Գյումրի համայնքի՝ լիազորությունները կասեցված ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորները երաշխավորությունը ներկայացնելու համար ներկայացել են դատական նիստին։

Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության իրականացրած լայնածավալ միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնց համաձայն՝ Գյումրի համայնքի ղեկավարը և համայնքի գլխավոր ճարտարապետը նախնական համաձայնությամբ պահանջել և ստացել են կաշառք-գումարներ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ութ անձի նկատմամբ, այդ թվում՝ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի։ Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է։ 

The post ԱԺ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավոր երաշխավորություն են ներկայացրել Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու համար first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *