Добавить новость
smi24.net
World News
Декабрь
2025

«Մեդիալաբը»՝ «Ճամպրուկ 2025» լրագրողական մրցույթի մրցանակակիր

0

Դեկտեմբերի 18-ին՝ Միգրանտների միջազգային օրը, տեղի է ունեցել «Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթը։ Արդեն 15 տարի շարունակ մրցույթը միավորում է միգրացիոն ոլորտը լուսաբանող լրագրողներին և լրատվամիջոցներին։ Այս տարի մրցանակի է արժանացել յոթ լրագրողական աշխատանք: «Մեդիալաբի» հոդվածն արժանացել է երկրորդ մրցանակի։

Մրցույթին ներկայացված աշխատանքներում անդրադարձ է կատարվել միգրացիայի, փախստականների և ինտեգրման զգայուն թեմաներին՝ մարդու պատմությունը դնելով ուշադրության կենտրոնում։ Լրագրողները փորձել են բառի, կադրի և իրական պատմությունների միջոցով լսելի դարձնել միգրացիոն ոլորտի խնդիրները։

«Գլխավոր մրցանակին արժանացել է «ՍիվիլՆեթի» «Ընկեր Սիլվեն․ Թեղուտի աֆրիկացի մարզիչը» հրապարակումը։ Երկրորդ տեղը կիսել են «Արմենիան Վուիքլին» և «Մեդիալաբը», իսկ երրորդ մրցանակին արժանացել է «Նիզակ մեդիան»։ Խրախուսական պարգևների են արժանացել նաև «Արմենիա» հեռուստաընկերությունը, «Հետքը» և «Մեդիա ակումբ» հասարակական կազմակերպությունը»,-նշվում է հաղորդագրության մեջ:

«ՄեդիաԼաբի» լրագրող Սոնա Մարտիրոսյանի մրցանակի արժանացած հոդվածը՝ ««Շատ դաժան են դարձել․ օրենքները, ամեն ինչ փոխվել է»․ Եվրոպայում ապաստան հայցողների կյանքը՝ անորոշության ու սպասումների մեջ», մարդկային ճակատագրերի, ԵՄ-ում օրենքների փոփոխությունների և ստեղծված իրավիճակի մասին է:

«Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպության մեդիա և հաղորդակցության ղեկավար Շուշան Ներսեսյանի խոսքով՝ ներկայացվող աշխատանքներում կարևորվել են այն թեմաները, որոնցում անդրադարձ է կատարվել միգրացիայի թեմաներով սոցիալական խնդիրներին և առաջարկվել են լուծումներ։

«ՄԱԿ ՓԳՀ-ն կարևորում է լրագրողների դերը բռնի տեղահանված անձանց նկատմամբ հանդուրժողականության, փոխըմբռնման, հարգանքի խթանման և մարդկային պատմությունների միջոցով կարծրատիպեր կոտրելու և ներառականությունը խթանելու գործում»,- ընդգծել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին։

Կազմակերպիչների խոսքով՝ որակյալ լրագրությունը ոչ միայն ազդում է միգրացիոն վարքագծի վրա, այլ նաև նպաստում է իրավագիտակից ու տեղեկացված հասարակության ձևավորմանը։

ՄԱԿ-ի փախստականների գործակալության արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանն էլ փաստում է՝ «Ճամպրուկը» մարդկանց հույզերի, ապրումների մասին է։

«Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթը կազմակերպվում է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության և «Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպության համագործակցությամբ։

The post «Մեդիալաբը»՝ «Ճամպրուկ 2025» լրագրողական մրցույթի մրցանակակիր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *