Добавить новость
smi24.net
World News
Декабрь
2025

Գևորգ Կոստանյանին ՀՀ-ին հանձնելու նոր միջնորդություն է ուղարկվել ՌԴ. Factor.am

0

Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն։ Այն վերաբերում է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ուղարկվել է դեկտեմբերի 17-ին։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնում են գերատեսչությունից։

Խորհրդարանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ավելի վաղ հայտնել էր՝ Գևորգ Կոստանյանը, որը ներկայում ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում է, Ռուսաստանի քաղաքացի է դարձել։ ՌԴ-ն նրան արտահանձնելու համաձայնություն չի տվել։ «Դատախազությունն առաջիկայում դարձյալ հանձնման միջնորդություն է ուղարկելու ՌԴ՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը»,- նշել էր Աննա Վարդապետյանը։

The post Գևորգ Կոստանյանին ՀՀ-ին հանձնելու նոր միջնորդություն է ուղարկվել ՌԴ. Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *