Добавить новость
smi24.net
World News
Декабрь
2025

Մալխաս Ամոյանը դարձել է UWW-ի հատուկ մրցանակակիր. ֆեդերացիա

0

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ամփոփել է 2025 թվականի մրցաշրջանը՝ պարգևատրելով տարվա լավագույններին։ «Տարվա վերադարձ» հեղինակավոր անվանակարգում հաղթող է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը։

UWW-ն հատուկ անդրադարձել է Ամոյանի անցած ուղուն՝ ընդգծելով նրա կամային հատկանիշները։ 2021 թվականին Օսլոյում 72 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն դառնալուց հետո հայ ըմբիշը որոշում կայացրեց տեղափոխվել օլիմպիական՝ 77 կգ քաշային կարգ։ Այս անցումը հեշտ չտրվեց։

2022 և 2023 թվականներին Աշխարհի առաջնություններում, ինչպես նաև 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում Ամոյանին ոսկուց բաժանում էր մեկ քայլ՝ նա բավարարվում էր բրոնզե մեդալներով։

Բեկումնային եղավ 2025 թվականը։ Զագրեբում կայացած Աշխարհի առաջնությունում 26-ամյա ըմբիշը ցուցադրեց իր կարիերայի լավագույն գոտեմարտերից մեկը։ Եզրափակչում նա ջախջախիչ՝ 9։1 հաշվով առավելության հասավ Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակայի նկատմամբ՝ փաստացի ռևանշի հասնելով Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում կրած պարտության դիմաց։

The post Մալխաս Ամոյանը դարձել է UWW-ի հատուկ մրցանակակիր. ֆեդերացիա first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *