Добавить новость
smi24.net
World News
Декабрь
2025

Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության. ՀՀ-ում ՄԹ դեսպանի շնորհավորական ուղերձը

0

ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը դեսպանության ֆեյսբուքի էջում Ամանորի կապակցությամբ շնորհավորական տեսաուղերձ է հրապարակել։ Դեսպանը ուղերձը հղել է հայերեն։

«Շնորհավոր Ամանոր։ Տարվա այս պահին սովորաբար մտածում ենք՝ ինչ ենք արել և ինչ ենք ուզում միասին շարունակել նոր տարում:

Այս տարի Մեծ Բրիտանիան և Հայաստանը կարևոր քայլ արեցին՝ համաձայնելով մեր հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության: Բացվեց նաև ՄԲ-ի պաշտպանության բաժինը Երևանում, և  մենք ունեցանք նաև նախարարական այցեր՝ ավելի խորացնելով մեր համագործակցությունը։

Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի անվտանգությանը, տնտեսական զարգացմանը և կարողությունների ուժեղացմանը՝ կրթության, բիզնեսի, կիբեռանվտանգության և մարդու իրավունքների ոլորտներում։

Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին, ներառյալ՝ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, ընտրությունները և COP17-ը:

Սա լինելու է շատ ակտիվ տարի, և մենք պատրաստ  ենք աշխատել Հայաստանի հետ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության։

Ցանկանում եմ խաղաղ ու ուրախ տոնական օրեր և հաջողություններով լի Նոր տարի»,- ուղերձում ասում է դեսպանը։

The post Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության. ՀՀ-ում ՄԹ դեսպանի շնորհավորական ուղերձը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *