Добавить новость
smi24.net
World News
Декабрь
2025

ԱՄՆ-ն Սիրիայում սկսել է «Բազեի հարված» ռազմական գործողությունը

0

Միացյալ Նահանգները Սիրիայում սկսել է «Բազեի հարված» (Hawk Strike) անվանումը կրող ռազմական գործողությունը՝ ամերիկացի զինծառայողների և նրանց թարգմանչի սպանությունից հետո։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ հավելելով իրականացվող գործողությունը չի նշանակում պատերազմի սկիզբ։

«Սա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրության հռչակագիր է։ ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ երբեք չի տատանվի և չի նահանջի մեր ժողովրդի պաշտպանության հարցում։ Այս հարվածը պատասխան է ամերիկացի զինծառայողների և թարգմանչի սպանությանը»,- գրել է նա։

Գործողության մեկնարկը հաստատել է նաև ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։ Կառույցի հաղորդմամբ՝ գործողության ընթացքում կիրառվում են կործանիչներ, հարվածային ուղղաթիռներ և հրետանի։

Ներկայումս հայտնի է, որ հարվածներ են հասցվել Կենտրոնական Սիրիայի մի շարք շրջաններում՝ ուղղված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տասնյակ ենթադրյալ օբյեկտների դեմ։

The post ԱՄՆ-ն Սիրիայում սկսել է «Բազեի հարված» ռազմական գործողությունը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *