Добавить новость
smi24.net
World News
Декабрь
2025

Խորհրդարանական ընտրությունների հավանական օրը հունիսի 7-ն է. Վահագն Հովակիմյան

0

ՀՀ Սահմանադրության կարգավորումների համաձայն՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամկետը հունիսի 2-12-ն ընկած միջակայքն է: Այս տասնօրյակում է, որ պետք է ընտրություններ տեղի ունենան: Ընտրությունների օրը նշանակում է ՀՀ նախագահը: Նախագահի հրամանագիր դեռևս չկա:

Բայց որպես ընտրության օր արդեն իսկ նշվում է հունիսի 7-ը, քանի որ այդ տասնօրյակում միակ կիրակին հունիսի 7-ն է: Եթե նախագահը այլ օր նշանակի՝ ոչ կիրակի, այլ որևէ աշխատանքային օր, ապա այն ոչ աշխատանքային օր դարձնելու անհրաժեշտություն կլինի: Դա է պատճառը, որ ընտրությունների հավանական օր նշվում է 2026 թվականի հունիսի 7-ի կիրակին: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

The post Խորհրդարանական ընտրությունների հավանական օրը հունիսի 7-ն է. Վահագն Հովակիմյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *