Добавить новость
smi24.net
World News
Декабрь
2025
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26
27
28
29
30
31

Հունվարի 1-ից հիվանդանոցները չգրոհեք, հարգելի քաղաքացիներ. Փաշինյան

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանը՝ քաղաքացիներին կոչ անելով 2026 թվականի հունվարի 1-ից չծանրաբեռնել առողջապահական հիմնարկները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետը նշել է, որ Կառավարությունը ձգտում է հնարավորինս լավ պատրաստված մեկնարկի, սակայն պետք է հաշվի առնել համակարգի աստիճանական զարգացման անհրաժեշտությունը։ Նա համեմատություն է արել՝ նշելով, որ «Mercedes-Benz S 600» մակնիշի ավտոմեքենայի մակարդակի համակարգ կառուցելու համար նախ անհրաժեշտ է ունենալ առնվազն «Զապորոժեց»-ի մակարդակի փորձ։ 

«Երբեմն իդեալին ձգտելը մեզ բերում է անգործության։ Իդեալի մղումը շատ դեպքերում մեզ տանում է փակուղիների կամ միֆերի մեջ»,- նշեց վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանը հատուկ դիմել է հանրությանը՝ ընդգծելով, որ առողջության ապահովագրության համակարգի գործարկման առաջին օրերից չպետք է գրոհ ձեռնարկվի առողջապահական համակարգի նկատմամբ։

«Սիրելի մոտ 1 միլիոն 600 հազար հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել»,- ասաց նա։ 

Վարչապետը նշեց, որ համակարգի հիմնական նպատակը կանխարգելումն է՝ տարեկան ստուգումների և վաղ հայտնաբերման միջոցով, ինչը թույլ կտա առողջական խնդիրները բացահայտել նախնական փուլերում և խուսափել ավելի մեծ ծախսերից ու առողջական վիճակի վատթարացումից հետագա փուլերում։ 

Նրա խոսքով՝ առողջապահական համակարգի կայուն աշխատանքը երաշխավորված է, և անհանգստանալու կարիք չկա։  

«Ոչ բժշկական կենտրոններն են փախչելու, ոչ պոլիկլինիկաները, ոչ էլ Կառավարությունը»,- ընդգծեց վարչապետը։ 

Հայաստանում 2026 հունվարի 1-ից փուլային եղանակով գործարկվելու է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Առաջին փուլով ապահովագրական համակարգում ընդգրկվելու են ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ մինչև 18 տարեկանները, առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկանները, առանց ծնողական խնամքի մնացած առկա ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկանները, 65 + տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին սահմանափակում ունեցող անձինք, զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները, Համաշխարհային պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, բռնադատվածները, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները, հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողներից մեկը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն, անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի անդամը՝ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով, 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները, 2 400 001 դրամ և ավելի համախառն եկամուտ ունեցող ԱՁ-ներ և նոտարները:

Ապահովագրական փաթեթը բոլորի համար նույնն է լինելու, արժեքը` տարեկան 129 600 դրամ, ամսական` 10 800 դրամ:

The post Հունվարի 1-ից հիվանդանոցները չգրոհեք, հարգելի քաղաքացիներ. Փաշինյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *