Добавить новость
smi24.net
World News
Декабрь
2025
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26
27
28
29
30
31

ԱԺ-ն պարգևավճարների թեմայով պարզաբանում է ներկայացրել

0

Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը պարգևավճարների թեմայով պարզաբանում է ներկայացրել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարզաբանման մեջ ԱԺ-ից մասնավորապես նշել են, որ 2017 թվականի համեմատ պետական բյուջեի եկամտային մասն ավելացել է 130 տոկոսով:

«2025 թվականից ներդրվել է արդյունքի վրա աշխատանքի գնահատման համակարգ, որը չի ներառել Ազգային ժողովը։ Հաշվի առնելով ԱԺ ներկայացուցչական մարմին լինելու հանգամանքը և վերը նշված համակարգում ներառված չլինելը՝ որոշվել է գումար հատկացնել Ազգային ժողովին, ինչն իրենից ներկայացնում է 2025 թվականի առաջին կիսամյակի յուրաքանչյուր ամսվա համար հավելյալ վճարում ու չի համարվում մեկ միասնական վճար, որն էլ տրամադրվել է ԱԺ աշխատակազմին և բոլոր պատգամավորներին: Այս որոշումը լուծում է Ազգային ժողովում ցածր վարձատրության խնդիրը»,-ասված է պարզաբանման մեջ:

Ազգային ժողովից հավելել են, որ տարվա վերջին փոխանցված դրամական միջոցները նախատեսված են 2025 թվականի առաջին կիսամյակի համար, և այսուհետ յուրաքանչյուր կիսամյակի համար տրամադրվող միջոցները կբաշխվեն Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների միջև:

Ավելի վաղ լրատվամիջոցներում ակտիվորեն շրջանառվում էր ԱԺ պատգամավորների՝ մեծ չափով պարգևավճար ստանալու թեման: Մասնավորապես նշվում էր 3 մլն դրամի մասին՝ ներառյալ աշխատավարձը:

The post ԱԺ-ն պարգևավճարների թեմայով պարզաբանում է ներկայացրել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *