Добавить новость
smi24.net
World News
Декабрь
2025

Զելենսկին առաջարկել է Թրամփին՝ Ուկրաինային տրամադրել 30–50 տարվա անվտանգության երաշխիքներ

0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է Ուկրաինային տրամադրել երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ՝ 30–40–50 տարվա հաշվարկով։

«Նրան ասացի, որ մենք կցանկանայինք, որ անվտանգության երաշխիքները լինեն ավելի երկարաժամկետ։ Առաջարկեցի դիտարկել 30–40–50 տարվա տարբերակը։ Այդ դեպքում դա կարող է դառնալ Թրամփի պատմական որոշում։ Նախագահն ասաց՝ կմտածեմ»,-նշել է Զելենսկին լրագրողների հետ զրույցում: Այս մասին գրում է Deutsche Welle-ն։

Նրա խոսքով՝ Մոսկվայի հետ հնարավոր հանդիպումների ձևաչափերը կարող են քննարկվել միայն այն դեպքում, երբ անցնում է ամբողջական բանակցային գործընթաց՝ առանց պարտադրված վերջնաժամկետների։ Զելենսկին ընդգծել է, որ ռազմական դրությունը կվերանա միայն այն ժամանակ, երբ Ուկրաինան ստանա անվտանգության երաշխիքներ, որոնք կհաստատեն թե՛ ԱՄՆ Կոնգրեսը, թե՛ Ուկրաինայի խորհրդարանը։

Նա ընդգծել է, որ հրադադարը առանց նման երաշխիքների չի նշանակում պատերազմի ավարտ, և այդ երաշխիքները պետք է ներառեն միջազգային մոնիթորինգ և գործընկերների ներկայություն՝ զուգահեռ խաղաղության պայմանավորվածություններին։ Զելենսկին հիշեցրել է, որ Բուդապեշտի հուշագիրն ու Մինսկի համաձայնագրերը արդյունք չեն տվել։

Զելենսկին տեղեկացրել է նաև Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած երկարատև հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում նրանք քննարկել են խաղաղության պլանի բոլոր 20 կետերը՝ կետ առ կետ։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի համար կարևոր է, որ քննարկվի հենց այդ փաստաթղթի տարբերակը, և որ Պուտինի հայտարարությունները համապատասխանեն Ռուսաստանի գործողություններին։

The post Զելենսկին առաջարկել է Թրամփին՝ Ուկրաինային տրամադրել 30–50 տարվա անվտանգության երաշխիքներ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *