Добавить новость
smi24.net
World News
Декабрь
2025

ՍԱՏՄ տեսուչների կողմից կանխվել է ձիու մսի վաճառքը

0

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին շարունակել է վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման շուկայում։

Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, Գեղարքունիքի մարզում իրականացվող ստուգայցերի ընթացքում Տեսչական մարմնի անասնաբուժության վարչության տեսուչների կողմից հայտնաբերվել է անհայտ ծագման ձիու մսի մեծ քանակություն։

Ըստ ստացված տեղեկությունների՝ ձիու մսի իրացումը նախատեսված է եղել իրականացնել Երևանի «ԳՈՒՄ»-ի շուկայի հարակից տարածքում, ինչպես նաև Վանաձոր քաղաքում։

ՍԱՏՄ տեսուչների արագ ու համակարգված գործողությունների արդյունքում անհայտ ծագման միս-մսեղիքի իրացումը կանխվել է, հայտնաբերված 965 կգ միսն առգրավվել է և ոչնչացվել՝ տեսուչների վերահսկողության ներքո։

Վերահսկողական միջոցառումները շարունակվում են։

The post ՍԱՏՄ տեսուչների կողմից կանխվել է ձիու մսի վաճառքը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *