18-ամյա Ադամ Կադիրովին պարգևատրել են «Հայրենիքի անվտանգության ապահովմանը նշանակալի ներդրման համար» մեդալով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իր որդուն՝ 18-ամյա Ադամ Կադիրովին, հանձնել է «Ախմատ-Հաջի Կադիրովի հիշատակի» մեդալը՝ «հայրենիքի անվտանգության, կայունության և զարգացման ապահովման գործում նշանակալի ավանդի համար»։ Պարգևատրման մասին հայտնել է Ռուսաստանի Պետդումայի Չեչնիայից պատգամավոր Ադամ Դելիմխանովը։
Նշվում է, որ Ադամ Կադիրովը մինչև 18 տարին լրանալը արդեն ստացել է ավելի քան տասնհինգ պարգևներ և մեդալներ, այդ թվում՝ «Չեչենական Հանրապետության հերոս», «Երիտասարդ հերոս» և «Ռուսաստանի աշխատավորական արիություն» շքանշանները։
«Կոմերսանտ»-ը հիշեցնում է, որ Ադամ Կադիրովը ակտիվորեն սկսել է պարգևներ ստանալ այն դեպքից հետո, երբ ՍIZO-ում ծեծի էր ենթարկել Ղուրանի այրման համար դատապարտված Նիկիտա Ժուրավելին։
Ըստ «Верстка»-ի գնահատականի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր Ռամզան Կադիրովը և նրա հարազատները ընդհանուր առմամբ ստացել են շուրջ 150 պետական պարգև։
The post 18-ամյա Ադամ Կադիրովին պարգևատրել են «Հայրենիքի անվտանգության ապահովմանը նշանակալի ներդրման համար» մեդալով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
