Добавить новость
smi24.net
World News
Декабрь
2025

Ջրային պարեկները 29-ամյա վարորդի մեքենայում 197 կգ-ից ավելի ձուկ են հայտնաբերել

0

Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները դեկտեմբերի 26-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհահատվածի 34-րդ կմ հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա։

Մեքենայի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվել են ընդհանուր 196 կգ քաշով սիգ տեսակի 422 ձուկ և 16 փաթեթով այլ ձկներ։ 29-ամյա վարորդը հայտնել է, որ ձկները ձեռք է բերել Վարդենիս համայնքում՝ անծանոթ քաղաքացուց: Նա ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

The post Ջրային պարեկները 29-ամյա վարորդի մեքենայում 197 կգ-ից ավելի ձուկ են հայտնաբերել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *