Добавить новость
smi24.net
World News
Декабрь
2025

Խցանման մեջ է եղել 136 բեռնատար և մարդատար ավտոմեքենա. ՓԾ

0

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 17։09-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում բեռնատարը ընդունել է մկրատաձև դիրք և միակողմանի փակել ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են Փրկարար ծառայությունից։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետի օպերատիվ խումբը։ Փրկարարների և պարեկային ծառայության աշխատակիցների համատեղ ուժերով ավտոճանապարհը երկողմանի բացվել է: Խցանման մեջ է գտնվել 136 բեռնատար և մարդատար ավտոմեքենա»,- ասվում է հաղորդագրությունում:

The post Խցանման մեջ է եղել 136 բեռնատար և մարդատար ավտոմեքենա. ՓԾ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *