Добавить новость
smi24.net
World News
Декабрь
2025

Սամվել Կարապետյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով և գրավով. Փաստաբան

0

Դատարանը մասնակիորեն բավարարել է Սամվել Կարապետյանի պաշտպանի միջնորդությունը՝ փոխելով խափանման միջոցը և կիրառելով տնային կալանք ու գրավ։ Այս մասին գրառմամբ տեղեկացրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Սիրելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ, 2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է: 2025 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքն առանց որևէ հիմքի երկարաձգվել էր երկու ամսով:

Օրերս հերթական միջնորդությունը մեր թիմի կողմից ներկայացվել էր Դատարան՝ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի մեխանիզմով:

Դրանից ելնելով այսօր դատական նիստ էր հրավիրվել, որը ըստ այդ մեխանիզմի տարբերվում էր նախորդող դատական նիստերից և չէր ենթադրելու երկար տևողություն:

Քննության առնելով մեր միջնորդությունը Դատարանը որոշեց այն բավարարել մասնակի` կիրառելով Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք և գրավ»,-գրել է Վարդևանյանը։

The post Սամվել Կարապետյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով և գրավով. Փաստաբան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *