ԵՄ-ն 2026 թվականին շարունակելու է աջակցել Հայաստանին․ Վասիլիս Մարագոս
Եվրամիությունը 2026 թվականին շարունակելու է աջակցել Հայաստանին՝ ուղղված երկրի ինքնիշխանության և դիմակայունության ամրապնդմանը։ Այս մասին իր ամանորյա ուղերձում հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Եվրոպական միությունը ՀՀ-ի հուսալի գործընկերն է, մեր գործընկերության հիմքում ընդհանուր արժեքներն են՝ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները: Դրանք օգնում են արժանապատիվ կյանք ապահովել մեր քաղաքացիներին»,-իր ելույթում նշել է ԵՄ դեսպանը։
Նա ընդգծել է, որ Երևանի և Բրյուսելի հարաբերությունները 2025 թվականին ավելի են խորացել։
Մարագոսը հավելել է․
«Ես տեսնում եմ հայ ժողովրդի ձգտումը դեպի ավելի բարեկեցիկ, ապահով և անվտանգ ապագա: Մենք ձեզ հետ ենք այս ճանապարհին»։
The post ԵՄ-ն 2026 թվականին շարունակելու է աջակցել Հայաստանին․ Վասիլիս Մարագոս first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
