Добавить новость
smi24.net
World News
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

ԱՄՆ հարձակումը Գրենլանդիայի վրա կնշանակի ՆԱՏՕ-ի ավարտը. Դանիայի վարչապետ

0

ԱՄՆ կողմից ՆԱՏՕ-ի անդամի վրա հարձակումը կնշանակի ոչ միայն դաշինքի, այլև «Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված անվտանգության համակարգի վերջը»․ այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսեն՝ արձագանքելով Դոնալդ Թրամփի նոր հայտարարություններին Գրենլանդիան «վերցնելու» մասին։

Ինչպես գրում է The Guardian-ը, Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողությունից հետո Թրամփը կրկին ընդգծել է, որ ԱՄՆ-ին «շատ է պետք» Գրենլանդիան՝ ազգային անվտանգության նկատառումներով՝ նորից առաջ բերելով հնարավոր ներխուժման մտահոգությունները։ Գրենլանդիան հանդիսանում է Դանիական թագավորության մաս, և նրա արտաքին ու անվտանգության քաղաքականությունն ուղղակիորեն կառավարվում է Կոպենհագենի կողմից։

Ֆրեդերիկսենը նշել է․«Եթե ԱՄՆ-ն որոշի զինվորական հարձակում իրականացնել ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի նկատմամբ, ամեն ինչ կկանգնի՝ այդ թվում ՆԱՏՕ-ն և ողջ հետպատերազմյան անվտանգության համակարգը»։

Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը նույնպես կոշտ արձագանքել է Թրամփի հայտարարություններին՝ կոչ անելով հրաժարվել «անեքսիայի ֆանտազիաներից» և դրանք անվանելով «լիովին անընդունելի»․

«Սա ոչ թե ընկերության, այլ ճնշման լեզու է։ Բավական է։ Ոչ մի սպառնալիք, ոչ մի ակնարկ, ոչ մի տարածք բռնակցելու պատրանք»,- գրել է նա։

Ֆրեդերիկսենն ընդգծել է, որ Դանիան անում է հնարավոր ամեն ինչ՝ կանխելու հարձակումը, և որ «Դանիայի ու Գրենլանդիայի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցության առարկա լինել»։

Եվրամիությունը ևս աջակցություն է հայտնել Կոպենհագենին՝ հայտարարելով, որ շարունակելու է պաշտպանել «ազգային սուվերենության և սահմանների անխախտելիության սկզբունքը»։

Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան հայտարարել են, որ լիովին կանգնած են Դանիայի և Գրենլանդիայի կողքին։

The post ԱՄՆ հարձակումը Գրենլանդիայի վրա կնշանակի ՆԱՏՕ-ի ավարտը. Դանիայի վարչապետ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *