Добавить новость
smi24.net
World News
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26
27
28
29
30
31

Հայաստանում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները․ ԱՆ

0

2026 թվականի 1-ին շաբաթվա ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում արձանագրվել է գրիպով և սուր շնչառական այլ վարակներով (ՍՇՎ) պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։

Հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 2,3 անգամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Բժշկական կազմակերպություններում գրիպով և այլ ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ ևս նվազել են 1.3 անգամ։

Հայաստանում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, ադենովիրուսի հարուցիչները։

2026 թվականի հունվարի 5-ի դրությամբ՝ իրականացվել է 185 497 դեղաչափ գրիպի դեմ պատվաստում, որը կազմում է սեզոնի ընթացքում պլանավորված 200 000 դեղաչափի 92,7 %-ը»,- ասված է հաղորդագրությունում։

The post Հայաստանում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները․ ԱՆ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *