«Ռուսական երկաթուղիները», որ կառավարում է նաև հայկական երկաթգիծը, չի կարողանում պարտքերը մարել. «Ազատություն»
«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը, որը նաև կառավարում է հայաստանյան երկաթգիծը՝ «Հարավկովկասյան երկաթուղիները», խորը ֆինանսական ճգնաժամի մեջ է։ Ընկերությունը, որը շահագործում է աշխարհի ամենամեծ՝ 85 հազար կիլոմետր երկարությամբ երկաթգծերից մեկը, միավորում 11 ժամային գոտիներ և ամեն տարի տեղափոխում միլիոնավոր ուղևորների, հիմա կանգնած է սնանկացման ճանապարհին։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Անցած 2025-ի տվյալներով, ըստ Reuters-ի, ընկերության պարտքերը հասել են ռեկորդային ցուցանիշի՝ 4 տրիլիոն ռուբլու կամ ավելի քան 50 միլիարդ դոլարի՝ պատերազմող երկրում խորացող տնտեսական խնդիրների պատճառով։
Իրավիճան այնքան վատ է, որ տնօրենների խորհուրդը 20 տոկոսով կրճատել է այս տարվա բյուջեի ծախսերը, դրամական օժանդակություն խնդրել կառավարությունից ու որոշել վաճառքի հանել իր հպարտության աղբյուրներից մեկը՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող 62-հարկանի, 2 միլիարդ դոլար գնահատվող շքեղ երկնաքերը։ Reuters-ի աղբյուրները նշել են՝ պարտքերը փակելու համար ընկերությունը կարող է հարկադրված լինել նաև բարձրացնել բեռների և ուղևորների փոխադրման գները։
Ավելին՝ սկզբնաղբյուրում
The post «Ռուսական երկաթուղիները», որ կառավարում է նաև հայկական երկաթգիծը, չի կարողանում պարտքերը մարել. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
