Добавить новость
smi24.net
World News
Январь
2026

Գրենլանդիայի խորհրդարանը նիստ կգումարի կղզու վերաբերյալ Թրամփի հայտարարությունը քննարկելու համար

0

Գրենլանդիայի խորհրդարանը նախատեսված ժամկետից շուտ կգումարի իր նիստը՝ քննարկելու կղզու նկատմամբ վերահսկողություն սահմանելու վերաբերյալ ԱՄՆ հայտարարություններին իր արձագանքը։ Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին համատեղ հայտարարության մեջ նշել են Գրենլանդիայի խորհրդարանում ներկայացված հինգ քաղաքական ուժերի առաջնորդները։

«Մենք պետք է ինքներս որոշենք մեր երկրի ապագան՝ առանց այլ պետությունների միջամտության կամ շտապ որոշումներ պարտադրելու նպատակով նրանց կողմից ճնշումների»,- հայտարարել են նրանք՝ հավելելով, որ կողմ են երկխոսությանը, որը հիմնված է դիվանագիտության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա։

Նիստի անցկացման կոնկրետ ամսաթիվը դեռ չի հայտարարվել։ Գրենլանդիայի խորհրդարանը վերջին անգամ նիստ է անցկացրել անցած տարվա նոյեմբերին, իսկ հերթական նիստը նախատեսված է փետրվարի 3-ին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պետք է վերահսկողություն հաստատի Գրենլանդիայի նկատմամբ՝ կանխելու համար Ռուսաստանի կամ Չինաստանի կողմից ռազմավարական կարևորություն և հարուստ ռեսուրսներ ունեցող այդ տարածքի հնարավոր վերահսկումը։

The post Գրենլանդիայի խորհրդարանը նիստ կգումարի կղզու վերաբերյալ Թրամփի հայտարարությունը քննարկելու համար first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *