Добавить новость
smi24.net
World News
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Նորակոչիկներին ուղեկցող խախտում կատարած վարորդները հայտնաբերվել են. ՆԳՆ

0

Օրերս համացանցում շրջանառվում էր տեսանյութ, որում Ներքին Գետաշեն-Մարտունի ճանապարհին մի քանի ավտոմեքենայի վարորդներ երթևեկում են ուղևորների փոխադրման կանոնները խախտելով և վարում հանդիպակաց գոտիով։

«Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են վարորդների ինքնությունը։ Մեքենաները հայտնաբերվել և տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Ի դեպ, տեսանյութը նկարահանվել էր նորակոչիներին զինվորական կոմիսարիատ ուղեկցելու ճանապարհին, և սա նմանատիպ առաջին դեպքը չէր։

Զորակոչերի ընթացքում լինում են դեպքեր, երբ նորակոչիկներին ճանապարհելու եկած մտերիմները մեքենաներով խոչընդոտում են նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի ընթացքը՝ կոպիտ կերպով խախտելով երթևեկության կանոնները և հաճախ ստեղծելով վթարային իրավիճակներ։

Տեղեկացնենք մեր քաղաքացիներին, որ նման դեպքերում պատասխանատվություն է նախատեսված նաև քրեական օրենսգրքով։

Հարգելի՛ վարորդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, չվտանգել երթևեկության մասնակիցների, նաև ծառայության մեկնող նորակոչիկների կյանքն ու առողջությունը»,-հայտնում են ՆԳՆ-ից։

The post Նորակոչիկներին ուղեկցող խախտում կատարած վարորդները հայտնաբերվել են. ՆԳՆ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *