Добавить новость
smi24.net
World News
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Հայաստանում թոշակների բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է․ իշխանությունը խոստումներ է տալիս ու չի կատարում. Մեսրոպ Առաքելյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար  Մեսրոպ Առաքելյանը

– Պարո՛ն Առաքելյան, վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը հաճախ է անդրադառնում կենսաթոշակների խնդրին, այս տարվա գործադիրի առաջին նիստի ժամանակ ևս նա խոսել է այդ թեմայի վերաբերյալ, նշելով, որ «եթե 20 հազար դրամով բարձրացնենք թոշակը, նույն թոշակառուի խնդիրները, միևնույն է, չեն լուծվելու»: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ է Փաշինյանը, որ մինչև վերջերս խոսում էր կենսաթոշակների բարձրացման անհրաժեշտության մասին, հիմա նման հայտարարություններ անում:

– Քանի որ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների կյանքում է բան փոխվում ամեն ամիս, դրա համար էլ իրենք թքած ունեն թոշակառուների վիճակի վրա, որոնց մասին լեգենդներ էին պատմում, մեծարում էին: Անհասկանալի է նման վարքագիծը, որովհետև, այո՛, տարիներ շարունակ իրենք էին խոսում կենսաթոշակների բարձրացման անհրաժեշտության մասին: Այս մարդկանց 2021-ի նախընտրական ծրագրում հստակ գրված էր կենսաթոշակների բարձրացման մասին. նախատեսվում էր, որ մինչև 2026 թվականը կենսաթոշակի միջին չափը 43,5 հազար դրամից դարձնել առնվազն 61 հազար դրամ։ 2026 թ․ կենսաթոշակի միջին չափը կազմում է ընդամենը 49 հազար դրամ։

ՔՊ-ն խոստանում էր նվազագույն ու միջին թոշակը բարձրացնել, դա եղել է նախընտրական ծրագիր, որի համար էլ այս մարդիկ ձայն են ստացել: Հարց է առաջանում․ ինչո՞ւ չեն կատարել այդ խոստումը, այն էլ տնտեսական այսքան բարենպաստ պայմանների պարագայում, որն ընդհանրապես կանխատեսելի չէր, հաշվի առնելով, որ այս ամենը նաև արտաքին դրական ազդեցության շնորհիվ եղավ: 

Այդ տնտեսական աճը որ կա, տարեկան միջինը 7-8%, որ ամպագոռգոռ հայտարարում են, թե տնտեսությունն աննախադեպ աճ է գրանցում, բա այդ աճն ո՞ւմ համար է: Եթե տնտեսությունը պետք է աճ գրանցի, իսկ կենսաթոշակները չբարձրանան, ապա այդ գումարները, ստացվում է, ուղղվում են իրենց պարգևավճարներին ու շրջագայություններին: Այս ամենը շատ կարևոր ցուցիչ է բոլորի համար, որ մարդիկ հասկանան, որ քաղաքական այս թիմն ուղղակի ստախոս է, խոստումներ է տալիս ու չի կատարում: 

-Ներկայիս պայմաններում միջին կենսաթոշակը որքանո՞վ է համապատասխանում նվազագույն սպառողական զամբյուղի չափին։

– Միջին թոշակը 49 հազար դրամ է, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը՝ 82 հազար, ընդ որում, այդ միջին ասվածը պայմանական է, միջինը ընդհանրապես ձևավորվում է բոլորի կողմից։ Ենթադրենք, ես ստանում եմ 40 հազար դրամ, մյուսը՝ 200 հազար, ու ստացվում է, որ միջին թոշակը 120 հազար է, ապա դրանից ինձ ոչ մի օգուտ չի լինում, իմ 40 հազար դրամը դրանից չի բարձրանում: Այսինքն՝ անընդհատ խոսել, թե միջին թոշակն այսքան է, դրանից ոչինչ չի փոխվում ցածր թոշակ ստացողների կյանքում, իսկ նվազագույն թոշակի չափն այսօր 36 հազար է: 

Մենք մշտապես առաջարկում ենք խոսել ոչ թե միջին թոշակի մասին, այլ՝ նվազագույն, այսինքն՝ Հայաստանում չպետք է լինի 82 հազար դրամից ցածր թոշակ, հիմա դրանից բարձր ով ինչքան է ստանում, դա կարելի է վերլուծել, հասկանալ: 2018-ին, երբ Մանե Թանդիլյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար էր, հենց իր նախաձեռնությամբ Հայաստանում ներդրվել էր նվազագույն թոշակ, այսինքն՝ ասվում էր, որ անկախ նրանից՝ ով ինչքան թոշակ է ստանում, իքս գումարից ցածր թոշակ չի կարող լինել, այսինքն՝ այսօր նվազագույնը 36 հազար է, այն պետք է բարձրացվի մինչև 82 հազար, ընդ որում, դրա բարձրացումը շատ ավելի քիչ ֆինանսական ծախսեր է ենթադրում, քան՝ բոլորինը: 

– Եթե համեմատելու լինենք նախորդ տարիների նվազագույն սպառողական զամբյուղի ու նվազագույն թոշակների չափը այսօրվա տվյալների հետ, պարո՛ն Առաքելյան, ի՞նչ պատկեր կունենանք:

– Ոչ միայն պետք է համեմատել սպառողական զամբյուղի հետ, այլ նաև գնաճի տվյալների, ինչն ակնհայտ է, որ կա մեզանում, ու ապրանքների գների բարձրացումն ընդհանրապես համահունչ չէ թոշակների չափին։ Պատկերն ավելի ակնառու է դառնում, երբ մենք դիտարկում ենք առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումը, ու դրա համար հարկ չկա վիճակագրական տվյալներ պեղել, ընդամենը պետք է խանութից ապրանքներ գնել: 

– Այսինքն, այն պնդումը, թե «եթե անգամ 20 հազար դրամով բարձրացվի կենսաթոշակը, միևնույն է, այդ մարդկանց կյանքում էական փոփոխություն չի լինի», այնքա՞ն էլ այդպես չէ:

– Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ մաթեմատիկական տարրական գիտելիքներ չունեցող անձանց կողմից հաշվարկների հետ կապված մտքերը մեկնաբանելն անշնորհակալ գործ է, ես իմաստ չեմ տեսնում դրան անդրադառնալու: Վստահ եմ, եթե հիմա հարցնեք, որ եթե միջին թոշակը 20 տոկոսով բարձրացնենք, ի՞նչ թիվ կկազմի, Կառավարության անդամների մեծ մասը չի կարող հաշվել 49 հազար դրամի 20 տոկոսը: 

Բացի այդ՝ այդ մարդկանց առաջնահերթությունը սեփական բարեկեցությունն է, դրա համար էլ իրենց լավ կյանքի համար գումար կա բյուջեում, իսկ մյուսների համար՝ ոչ: Եթե այդ 20 հազար դրամը ոչինչ չի փոխելու մարդկանց կյանքում, առաջարկում եմ պատգամավորների, նախարարների աշխատավարձը թող դարձնեն 36 հազար դրամ ու ապրեն այդ աշխատավարձով մեկ տարի, դրանից հետո կհասկանան, որ թոշակների բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Հայաստանում թոշակների բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է․ իշխանությունը խոստումներ է տալիս ու չի կատարում. Մեսրոպ Առաքելյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *