Добавить новость
smi24.net
World News
Январь
2026

Հայաստանը Սիրիային է փոխանցել ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված 2 անձի. նախարարություն

0

Հայաստանը Սիրիային է փոխանցել ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից։

«Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին 2026 թվականի հունվարի 14-ին Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով:

Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո»,– նշված է հաղորդագրության մեջ։

The post Հայաստանը Սիրիային է փոխանցել ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված 2 անձի. նախարարություն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *