Добавить новость
smi24.net
World News
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26
27
28
29
30
31

4 գերիների վերադարձը և Սիրիային 2 դատապարտվածի փոխանցումը իրար հետ կապ չունեն. Նիկոլ Փաշինյան

0

Ադրբեջանից 4 հայ գերիների վերադարձն ու Հայաստանի կողմից դատապարտված երկու անձանց Սիրիային փոխանցելը միմյանց հետ կապ չունեն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք երկու սիրիացու փոխանցումը 4 հայ գերիների վերադարձի դիմա՞ց էր: 

«Այդ երկու իրադարձություններն իրար հետ կապ չունեն: Մենք ուզում ենք և աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ: Մենք հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտն ավելի նպաստավոր կդարձնի»,-ասաց վարչապետը:

Ադրբեջանը հունվարի 14-ին Հայաստանին է վերադարձրել 4 գերիների։ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են  Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:

Հունվարի 14-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանը Թուրքիայի միջոցով Սիրիային է փոխանցել ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին։  Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացիները ՀՀ զինված ուժերի կողմից գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նրանց մեղադրանքներ էին առաջադրվել վարձկանության, միջազգային ահաբեկչության հոդվածներով։

The post 4 գերիների վերադարձը և Սիրիային 2 դատապարտվածի փոխանցումը իրար հետ կապ չունեն. Նիկոլ Փաշինյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *