Добавить новость
smi24.net
World News
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Սամվել Կարապետյանը կրկին կտեղափոխվի բանտ. «Ազատություն»

0

Վերաքննիչի որոշմամբ այսօր միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը կտեղափոխվի հետ՝ բանտ: Դատարանը քիչ առաջ է հրապարակել իր որոշումը:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Ըստ դրա՝ վերաքննիչը վերացրել է դեկտեմբերի 30-ին առաջին ատյանի դատարանի՝ տնային կալանքի մասին որոշումը: Դատախազությունն ավելի վաղ բողոքարկել էր Սամվել Կարապետյանին տնային կալանքի տեղափոխելու որոշումը, ինչը վերաքննիչը բավարարել է:

«Տաշիր գրուպի» սեփականատերը տնային կալանքի տակ մնաց 17 օր:

Փաստաբան Ռուբեն Հակոբյանն «Ազատությանը» փոխանցեց, որ պաշտպանյալն այժմ հիվանդանոցում է: Փաստաբանների խոսքով՝ դեկտեմբերի 30-ից բանտից տուն տեղափոխված Կարապետյանը բանտախցում թոքաբորբով է հիվանդացել, վարակվել է քովիդով:

Գործարարը ավելի քան կես տարի կալանավորված էր, դեկտեմբերի 30-ին տնային կալանքի էր անցել: Տնային կալանքի հետ դատավորն ամենաբարձր գրավն էր սահմանել՝ 4 միլիարդ դրամ:

Կարապետյանի փաստաբանները շարունակում են պնդել՝ սա քաղաքական հալածանք է:

Կարապետյանը մեղադրվում է իշխանության զավթման կոչի ու տնտեսական հանցագործությունների համար։ Ի դեպ, այս երկու հոդվածները մի գործով են քննվելու, ինչը, փաստաբանների համոզմամբ, աբսուրդ է։

The post Սամվել Կարապետյանը կրկին կտեղափոխվի բանտ. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *