Добавить новость
smi24.net
World News
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ուկրաինայի խնդրի կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը համապատասխանում են Ռուսաստանի շահերին․ Պեսկով

0

Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնի ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ նշելով, որ դրանք համապատասխանում են Ռուսաստանի շահերին։ Այս մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ուկրաինական խնդրի կարգավորումը քաղաքական-դիվանագիտական հուն տեղափոխելու՝ Միացյալ Նահանգների ջանքերը համապատասխանում են մեր շահերին։ Մենք գնահատում ենք Վաշինգտոնի ջանքերն այս ուղղությամբ», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վենեսուելայում ստեղծված իրավիճակից հետո Ռուսաստանը ԱՄՆ-ին նախկինի պես դիտարկում է որպես հուսալի գործընկեր բանակցային գործընթացում, մասնավորապես՝ Ուկրաինայի հարցում։

Միևնույն ժամանակ Կրեմլի խոսնակը ընդգծել է, որ Ուկրաինայի շուրջ կարգավորումն անհնար է առանց եվրոպական անվտանգության հարցերի լայն քննարկման։

«Խոսքը հենց այն մասին է, որ ուկրաինական կարգավորման խնդրի քննարկումը եվրոպական անվտանգության վերաբերյալ ավելի լայն համատեքստից դուրս նույնպես անհնար է։ Այս կամ այն կերպ անվտանգության երաշխիքները առնչվելու են այդ թեմային, և դրա համար, իհարկե, անհրաժեշտ է երկխոսություն», – նշել է Պեսկովը։

The post Ուկրաինայի խնդրի կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը համապատասխանում են Ռուսաստանի շահերին․ Պեսկով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *