Добавить новость
smi24.net
World News
Март
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության առաջին երկու օրվա ընթացքում ծախսել է 5,6 միլիարդ դոլարի զինամթերք. The Washington Post

0

ԱՄՆ զինված ուժերն Իրանի դեմ ռազմական գործողության առաջին երկու օրերին ծախսել են մոտ 5,6 միլիարդ դոլարի զինամթերք։ Այս մասին հաղորդում է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։

Նրանց տեղեկություններով՝ այդ տվյալները մարտի 9-ին Պենտագոնի ներկայացուցիչները ներկայացրել են ԱՄՆ Կոնգրեսի անդամներին։ WP-ի աղբյուրների փոխանցմամբ՝ սպասվում է, որ արդեն այս շաբաթ վարչակազմը օրենսդիրներին կներկայացնի մինչև մի քանի տասնյակ միլիարդ դոլարի չափով լրացուցիչ միջոցների տրամադրման պահանջ՝ ռազմական կարիքների համար։

Պարբերականը նշում է, որ Պենտագոնի այս գնահատականները «միայն սաստկացրել են որոշ օրենսդիրների անհանգստությունը այն հարցի շուրջ, թե որքան արագ են ԱՄՆ զինված ուժերը սպառում առավել արդիական սպառազինությունների սահմանափակ պաշարները»։

Միևնույն ժամանակ, հասարակայնության հետ կապերի գծով ԱՄՆ պատերազմի նախարարի օգնական Շոն Փառնելը հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերն «ունեն անհրաժեշտ ամեն ինչ՝ ցանկացած խնդիր ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում կատարելու համար»։

The post ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության առաջին երկու օրվա ընթացքում ծախսել է 5,6 միլիարդ դոլարի զինամթերք. The Washington Post first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *