Добавить новость
smi24.net
World News
Март
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Եթե անգամ կա պատերազմի վտանգ, նշանակում ՝ Ալիևը Փաշինյանի առաջ ժամկետ է դրել, եթե չկատարի խոստումները՝ սեպտեմբերին կստանա պատերազմ. Սամսոնյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը

– Տիկի՛ն Սամսոնյան, Նիկոլ Փաշինյանը նախօրեին լրագրողներին ասաց. «Ձեր 90%-ը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու է մեր օգտին: Գիտե՞ք՝ ինչու, որովհետև դուք ինձնից լավ գիտեք, որ հակառակ պարագայում, այսօրվա ընտրանքի իշխանություններից որևէ մեկի պայմաններում, ձեզ այս նույն գործունեության համար սպառնում է առնվազն հաշմանդամություն, դուք դա ինձնից լավ գիտեք»: Խոսեց նաև այն մասին, որ եթե իրենք չլինեն, ապա սեպտեմբերին Հայաստանում պատերազմ կլինի: Նման հայտարարություններն ի՞նչ նպատակ են հետապնդում:

– Լրագրողներին ուղղված խոսքը երկու նպատակ էր հետապնդում. առաջին նպատակը լրագրողներին նվաստացնելն էր, որովհետև, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը որքան էլ հմուտ լինի խոսելու ու մանիպուլացնելու հարցում, միևնույն է, ունի 8 տարվա վատ քաղաքական հետագիծ, ու երբ լրագրողներն իր առջև կանգնած հարցեր են տալիս իրեն, դա նյարդայնացնում է նրան: Հետևաբար, ինքը դրանով փորձ է անում նվաստացնել լրագրողներին, ճնշել նրանց հոգեբանորեն, որովհետև այդ վիճակում լրագրողները կարող են ներփակվել կամ հարցերի բնույթն ավելի թուլացնել: 

Երկրորդը, որ ասում է, թե լրագրողները հաշմանդամ կդառնան, նա փորձ է անում գալիք ընտրություններին առաջադրված նոր քաղաքական ուժերին հավասարեցնել նախորդ քաղաքական ռեժիմների հետ: Բայց այստեղ լրագրողները պետք է նրան հարց տային, օրինակ՝ եթե ժամանակին «Հայկական ժամանակի» լրագրողին դարձնեին հաշմանդամ, արդյոք Նիկոլ Փաշինյանը այսօր կլինե՞ր վարչապետ, եթե չլիներ մեդիայի ազատությունը, ու լրագրողները լինեին հաշմանդամ կամ բանտերում, արդյոք կլինե՞ր հեղափոխություն, ու Նիկոլ Փաշինյանն էլ կլինե՞ր վարչապետ: Լրագրողական էթիկան, զսպվածությունը պետք է միշտ պահպանել, բայց կան իրավիճակներ, երբ լրագրողները պետք է պահանջեն հարգանք իրենց մասնագիտության և իրենց անձի նկատմամբ: Ես կարծում եմ, որ երեկ այդ դրվագներից մեկն էր, որ ներկա գտնվող լրագրողները պարզապես չպետք է լռեին ու Նիկոլ Փաշինյանին պետք է ցույց տային իր տեղը՝ ոչ թե որպես վարչապետ, այլ՝ որպես նախկին լրագրող: 

Ինչ վերաբերում է պատերազմի սպառնալիքին, ապա 2018-ին, երբ հեղափոխական իրավիճակ էր, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ եթե ես չլինեմ վարչապետ, ապա Հայաստանը չի ունենա վարչապետ, հետո սկսեցին հայտարարել, որ եթե իրենք չլինեն՝ Հայաստանը չի լինելու և այլն: Ըստ էության, այս շանտաժի մակարդակը մի քանի անգամ բարձրացել է այն իմաստով, որ Նիկոլ Փաշինյանը շանտաժ է անում սեփական ժողովրդին պատերազմով: Նախորդ օրվա իր հայտարարությունը ես գնահատում եմ հրապարակային առաջարկ Իլհամ Ալիևին, որ եթե ես կորցնեմ իշխանությունը, դու սանձազերծիր պատերազմ Հայաստանի դեմ: Բանը հասել է նրան, որ ՔՊ-ն նախընտրական շրջանում արդեն կարող է հայտարարել, որ եթե իրենք չլինեն իշխանություն, Հայաստանում բոլոր կանանց կբռնաբարեն, բոլոր տղամարդկանց կթլպատեն: 

Այս մարդիկ, Նիկոլ Փաշինյանը որևէ կարմիր գիծ չունի, չունի այնքանով, որ տևական ժամանակ է սեփական ժողովրդին շանտաժ է անում պատերազմով, բայց ես վստահ եմ, որ սեփական ժողովրդին պատերազմով շանտաժ անողն ինքն է ստանալու պատերազմ:

– Ինչո՞ւ եք այդքան վստահ, որ Նիկոլ Փաշինյանի այդ պնդումը իրականությանը չի համապատասխանում, գուցե իրոք, եթե նա չլինի իշխանության, ապա պատերազմ կլինի:

– Ինչու եմ ես համարում, որ այդ պնդումը մեծ մասամբ սուտ է, որովհետև չի կարող ժողովրդի վստահությամբ վարչապետ դարձած անձը, որը նույն այդ ժողովրդի գլխին պատերազմ է բերել, բարոյական իրավունք ունենալ ասել՝ եթե ինձ չընտրեք, կլինի պատերազմ: Հայաստանի անկախության տարիների միակ ղեկավարը նա է, որը Հայաստանի գլխին պատերազմ է բերել, հետևաբար նա այդպես խոսելու իրավունք չունի: 

Հաջորդը, եթե անգամ կա պատերազմի վտանգ, նշանակում է, որ Ալիևը Փաշինյանի առաջ ժամկետ է դրել, որ եթե նա չվերընտրվի ու չստանա սահմանադրական մեծամասնություն, չփոխի Սահմանադրությունը, չվերադարձնի անկլավները, սահմանազատման ու սահմանագծման գործընթացն իր ուզածով չանի, նրան չհանձնի այսպես կոչված Ղարաբաղի հանցագործներին, չզսպի ժողովրդի ազգային նկրտումները, Եկեղեցու հարցերը չլուծի, ապա սեպտեմբերին կստանա պատերազմ: Իսկ այս պարագայում, եթե դիտարկում ենք, որ Փաշինյանի բանավոր խոստումների չկատարումը բերելու է պատերազմ, առավելևս պետք է այս իշխանությանը քվե չտալ, պետք է փոխել երկրի ղեկավարին: Այն, ինչ կա գրավոր, դրա շուրջ կարելի է բանակցել ու ինչ-որ բաներ փոխել, իսկ այդ բանավոր խոստումների կրողն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար, եթե չկատարի դրանք, ապա Հայաստանի գլխին պատերազմ է բերելու: 

 -Ձեր գնահատմամբ՝ ինչպես է հանրության մեծ մասը վերաբերվում այս գործընթացներին, տիկի՛ն Սամսոնյան։

– Հանրության մի հատվածը, որը հակված է հավատալու Փաշինյանին, հակված է նաև հավատալու, որ եթե նա չլինի, պատերազմ կլինի: Հանրության առողջ ու մտածող հատվածը նախ բարկանում է, որ իրեն շանտաժ են անում պատերազմով, որովհետև որևէ երկրում չի եղել նման առաջնորդ, որ սեփական ժողովրդին շանտաժ անի պատերազմով: Երկրորդը՝ այդ մարդիկ հասկանում են, որ 2020-ին Նիկոլ Փաշինյանն է բերել պատերազմը, ու նա էլ շարունակելու է վարել այնպիսի քաղաքականություն, որ մենք կորցնելու ենք նաև Հայաստանի մի մասը: Այն խաղաղությունը, որի մասին խոսում է այս իշխանությունը, մարդիկ բնազդորեն զգում են, որ դա իրականում խաղաղություն չէ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Եթե անգամ կա պատերազմի վտանգ, նշանակում ՝ Ալիևը Փաշինյանի առաջ ժամկետ է դրել, եթե չկատարի խոստումները՝ սեպտեմբերին կստանա պատերազմ. Սամսոնյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *