Եգիպտոսում արբանյակների և էլեկտրատոմոգրաֆիայի օգնությամբ հայտնաբերել են հողի տակ թաղված մոտ 2600 տարվա կառույց։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Acta Geophysica ամսագրում։ Այն գտնվում է Նեղոսի դելտայում՝ Բուտո հնավայրում, և կարող է լինել տաճար, քրմերի կացարան կամ թաղման համալիր։ Գտածոն թվագրվում է Սաիսյան ժամանակաշրջանով, երբ Եգիպտոսում իշխում էր XXVI դինաստիան։ Հետազոտողները համադրել են եվրոպական Sentinel-1 արբանյակի ռադարային պատկերները էլեկտրատոմոգրաֆիայի տվյալների հետ։ Վերջինս երկրաֆիզիկական մեթոդ է, որը թույլ է տալիս առանց պեղումների...