Դեկտեմբերի 28-ից Իրանի մի շարք քաղաքներում անցկացվող զանգվածային ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում անելով տեղական պետական հեռուստաընկերությանը:
«Անցած գիշերվա իրադարձությունների հետևանքով տարբեր քաղաքներում ցավոք մահացել է ընդհանուր առմամբ մոտ 10 մարդ», - նշել է հեռուստաընկերությունը: Այսպիսով, հինգշաբթի օրից՝ ցույցերի մեկնարկից հետո, մահացել է առնվազն 12 մարդ:
Ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհի մասին: Զինված ցուցարարները փորձել են ոստիկանության բաժանմունքներ և ռազմակայաններ բռնագրավել, սակայն անվտանգության ուժերը կանխել են նրանց գործողությունները:
Եվս երկու մարդ մահացել է դեկտեմբերի 30-ին՝ Լուրեստան նահանգի Դորուդ քաղաքում: Լուրեստանի նահանգապետ Հաբիբոլա Հոջաստեպուրը մարդկանց մահվան համար մեղադրել է «օտարերկրյա գործակալներին» և սադրիչներին:
Հիշեցնենք, որ իրանական Fars գործակալությունը դեկտեմբերի 29-ին հայտնել էր վեց քաղաքում զանգվածային ցույցերի մասին։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ ցույցերն ուղղված են երկրի կառավարության վարած տնտեսական քաղաքականության դեմ։
Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին ցույցերի անցկացման համար մեղադրել է պահպանողական շրջանակներին։ Նրա կարծիքով՝ նրանք օգտագործում են երկրի տնտեսական խնդիրները նախագահ Հասան Ռոհանիի վարած բարեփոխումների քաղաքականությունը տապալելու համար։ Դրանով են, ըստ նրա, բացատրվում ցուցարարների պաստառներն ու կոչերը՝ «Հեռացի՛ր Ռոհանի», «Մա՛հ բռնապետին»։
Зомби-экшен Zombiehood позволяет погрузиться в эпоху 90-х
Bungie wins a little walkin' around money in first of its kind jury trial against Destiny 2 cheat maker, but the victory will likely make it even easier for game companies to keep taking cheaters to court
Представлен кооперативный геймплей Warhammer 40,000: Space Marine 2
Мафия-НН: отличная команда сплоченных коллег, которые стали друг другу почти как семья.
Эксперт сенсационно раскрыл загадку Мессинга и Жириновского.
Генералов много, а Норат Тер-Григорьянц один!
Дипломатическая бизнес-встреча «Россия - Африка» прошла в Белом Особняке Villa Barvikha
Лидер движения «Всеармянский фронт» Аршак Карапетян 24 мая 2024 года встретился с членами Координационного совета российско-армянских организаций России и политологами
Певческий фестиваль, посвященный 225-летию со дня рождения Александра Пушкина, состоялся 25-26 мая в селе Ярополец Волоколамского округа
РОСГВАРДЕЙЦЫ ОБЕСПЕЧИЛИ ПРАВОПОРЯДОК ПРИ ПРОВЕДЕНИИ ФУТБОЛЬНОГО МАТЧА РПЛ «АХМАТ» - «ЗЕНИТ» В ГРОЗНОМ
Театрально-кукольные вести из Бурятского театра "Ульгэр": Россия, Культура, Театр, Дети - Серебряные звездочки засветились в буддийском дацане в Иволге
Посол Антонов: Байден оскорбляет весь народ России в нападках на Путина