Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2018

Новости за 01.01.2018

«Մանչեսթեր Յունայթեդը» տարին սկսեց հաղթանակով

Гала ТВ 

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել է «Էվերթոնին» ու 2:0 հաշվով հաղթանակ տոնել: Առաջին խաղակեսում լիվերպուլցիներն ավելի հաջող են գործել, սակայն երկրորդում «կարմիր սատանաների» առավելությունը մեծ է եղել: 57-րդ րոպեին Պոլ Պոգբայից փոխանցում ստանալուց հետո Անտոնիո Մարսիալը հաշվենկատ հարվածով առաջ է մղել իր թիմին: 81-րդ րոպեին Ջեսի Լինգարդն անհատական անցումի է դիմել և շեշտակի […]



ԱՄՆ-ում խաղային ավտոմատի անսարքության հետևանքով գնորդներին վիճակախաղի միայն շահող տոմսեր են տրվել

Tert.am (hy) 

ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում տեխնիկական անսարքության հետևանքով ավտոմատները սկսել են բացառապես շահող տոմսեր տալ տեղական խաղարկության համար. յուրաքանչյուրից կարելի էր ստանալ 500-ական դոլար, իսկ ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է մոտ 20 միլիոն դոլար:

WYFF News 4 հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ երկու ժամում բնակիչները կարողացել են սուրբ ծննդյան խաղարկության տոմսեր գնել, որոնցում հինգ հնարավոր շարքում (յուրաքանչյուրի համար կարելի էր հարյուրական դոլար ստանալ) համընկել են բոլոր սիմվոլները:

Հասկանալով... Читать дальше...

Իսրայելում ձերբակալվել է ահաբեկչություններ պատրաստող արմատական խմբավորման 17 անդամ

Tert.am (hy) 

Իսրայելի իշխանությունները Հորդանան գետի արևմտյան ափից ձերբակալել են արմատական խմբավորման 17 անդամի, որոնք ահաբեկչական հարձակումներ են պլանավորել երկրի տարածքում: Այս մասին հայտնում է երկրի անվտանգության ծառայությունը:

Նշվում է, որ Գազայի հատվածում տեղակայված ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման 17 անդամ, որոնք ահաբեկչական հարձակումներ են պլանավորել Իսրայելում, ձերբակալվել են 2017 թվականի նոյեմբերին՝ Իսրայելի անվտանգության ծառայության, երկրի ոստիկանության և բանակի համատեղ գործողության ընթացքում:

Անվտանգության... Читать дальше...

Քրդական համայնքում թեև Նոր տարին գալիս է մարտ ամսին, բայց մենք էլ հայ ժողովրդի պես, նույն ադաթներով նշում ենք հունվարի 1-ը. Կնյազ Հասանով

Tert.am (hy) 

Նոր տարուն մեր համայնքը պատրաստվում է ճիշտ այնպես, ինչպես հայերն են պատրաստվում. Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը:

«Համայնքում էլ ոչ մի տարբերություն չկա, բայց մեր օրենքով Նոր տարին գալիս է մարտ ամսին, երբ գարնան զարթոնք է գալիս, կանաչն է դուրս գալիս, երբ արյունը եռալու ժամանակաշրջանն է լինում, այդ ժամանակ է Նոր տարին: Բայց մենք, ինչպես հայ ժողովուրդը, նույն սովորություններով... Читать дальше...

Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Վրաստանի իշխանություններին` ՌԴ-ից Հայաստան տանող տրանսպորտային միջանցքի շուրջ բանակցությունների պատճառով. JAMnews

Аравот 

JAMnews. Պատգամավորները դժգոհ են Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տանող տրանսպորտային միջանցքի շուրջ բանակցություններից: Վրաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Թբիլիսին կարող է թույլ տալ Հայաստանին  բեռներ տեղափոխել դեպի Ռուսաստան և Ռուսաստանից Հարավային Օսիայի տարածքով, աղմուկ է առաջացրել Ադրբեջանի խորհրդարանում: Խորհրդարանի …

Իրանում զանգվածային ցույցերի զոհերի թիվը հասել է 12-ի (տեսանյութ)

Tert.am (hy) 

Դեկտեմբերի 28-ից Իրանի մի շարք քաղաքներում անցկացվող զանգվածային ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում անելով տեղական պետական հեռուստաընկերությանը:

«Անցած գիշերվա իրադարձությունների հետևանքով տարբեր քաղաքներում ցավոք մահացել է ընդհանուր առմամբ մոտ 10 մարդ», - նշել է հեռուստաընկերությունը: Այսպիսով, հինգշաբթի օրից՝ ցույցերի մեկնարկից հետո, մահացել է առնվազն 12 մարդ:

Ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհի մասին: Զինված ցուցարարները փորձել են ոստիկանության... Читать дальше...

Դաժան և ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. երիտասարդ ամուսինները ավտովթարի հետևանքով տեղում մահացել են

Гала ТВ 

Այսօր հունվարի 1-ին դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Մեղրի քաղաքի բնակիչ 27-ամյա Սեյրան Բաբլումյանը Մեղրի-Կապան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս. Բաբլումյանն ու նրա ուղևորուհին, ում տվյալները ճշտվում են, տեղում մահացել են: […]

Շուշան Պետրոսյանի տարեմուտի մաղթանքները՝ վերադարձնել սերը, ապրել առանց նեգատիվի և չառաջնորդվել բացառման սկզբունքով

Tert.am (hy) 

Ինձ համար բոլոր ժամանակներում մեկ կարգախոս կա՝ վերադարձնել սերը և չառաջնորդվել բացառման սկզբունքով. Tert.am-ի հետ զրույցում տարին ասաց ՀՀԿ պատգամավոր, վաստակավոր երգչուհի Շուշան  Պետրոսյանը:  

«Նեգատիվ ուղղակի պետք չէ ապրել, երբ դեռ չլսած, արդեն ասում ես` չէ, մինչև վերջ չմտածելով` ասում ես չի ստացվի: Եվ հետո խնդրում եմ, տրիվիալ արձագանքներ թող չլինեն, թե ինչ կա, ինքը պատգամավոր է, ես ձեր նման սովորական  քաղաքացի եմ, պատգամավորությունն էլ շնորհք չի, աշխատանք է հավելյալ, և շատ դժվար աշխատանք... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *