Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2018

Դուբայում ներկայացվել է սև ձկնկիթի՝ աշխարհում ամենամեծ պահածոյացված տուփը (լուսանկարներ)

0

Դուբայում գործող ամենաշքեղ հյուրանոցներից մեկում՝ Atlantis The Palm-ում, ներկայացվել է սև ձկնկիթի՝ աշխարհում  ամենամեծ պահածոյացված տուփը, որը կշռում է 50 կգ:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, ձկնկիթի այս տուփը պաշտոնապես գրանցվել է հեղինակավոր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենամեծն աշխարհում:

Տուփը ստեղծվել է որակյալ պողպատից ու զարդարված է ադամանդներով:

Նշվում է, որ ձկնկիթը ներկայացվել է հյուրանոցում կազմակերպված տոնական ընթրիքի ժամանակ: Գինեսի գրքի ներկայացուցիչների կողմից ամենամեծը ճանաչվելուց հետո, տուփը բացվել է ու համտեսման առաջարկվել 5.000 հյուրի:

Հայտնի է, որ նախքան այս ձկնկիթի՝ աշխարհում ամենամեծ տուփը կշռում էր 17 կգ:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *