Mercedes-Benz-ը X-Class-ի փիքափներ է ներկայացրել, որոնցում կարելի է ապրել և կերակուր պատրաստել (լուսանկար)
Mercedes-Benz ընկերությունը Caravan, Motor, Touristik զբոսաշրջային ցուցահանդեսի ժամանակ երկու կոնցեպտային «տնակ-մեքենա» կներկայացնի, որոնք կառուցված են X-Class փիքափի հիման վրա:
Ինչպես գրում է Motor.ru-ն, մեքենաների կատարելագործման ուղղությամբ երկու ընկերություն է աշխատել:
Առաջին կոնցեպտային ավտոմեքենան համալրված է 150 սմ լայնությամբ և 2 մետր բարձրությամբ բնակելի հարթակով, որի ներսում տեղադրված է մահճակալ, խոհանոց, երեք բազկաթոռ, ծալովի լվացարան, պտտվող զուգարանակոնք և լոգասենյակ՝ ցնցուղով:
Երկրորդ ավտոմեքենան համալրված է լիարժեք խոհանոց ունեցող հարթակով, սառնարանով, սպասքի և մթերքների պահպանման պահարանով:
Mercedes-Benz X-Class մոդելի պրեմիերան կայացել է Հարավային Աֆրիկայում անցյալ տարվա ամռանը: Մոդելն առաջարկվում է երկու 2.3 լիտր ծավալային, դիզելային տուրբոշարժիչներով՝ 163 և 190 ձիաուժ հզորությամբ:
