Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2018

«Արսենալը» Սանչեսի տրանսֆերի դիմաց պահանջում է 35 մլն ֆունտ

0

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին, ում գործող պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ լրանում է ամռանը: Այս մասին տեղեկացնում է «The Telegraph»-ը: 

 

Լոնդոնյան ակումբը չիլիացու տրանսֆերի դիմաց պահանջում է 35 մլն ֆունտ ստերլինգ, սակայն «քաղաքայինները» Սանչեսի համար պատրաստ են վճարել միայն 20 մլն ֆունտ ստերլինգ: 

 

Բացի այդ, «Արսենալը» ցանկանում է Սանչեսին վաճառել այլ առաջնությունում հանդես եկող ակումբի, սակայն չիլիացին մտադիր է շարունակել ելույթներն Անգլիայում: 

 

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ալեքսիս Սանչեսը մասնակցել է 21 հանդիպման, դարձել 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: 















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *