Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2018

ՀԱՀ-ում ցուցարարներն ավերել են ռասիստական սկանդալի կենտրոնում հայտնված H&M-ի խանութները (լուսանկարներ, տեսանյութ)

0

Հարավաֆրիկյան Հանրապետությունում ցուցարարները ավերել են H&M ապրանքանիշի խանութները՝ ռասիզմի հետ կապված սկանդալի պատճառով:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի հետուստաալիքը, խոսքը Յոհանեսբուրգում և Պրետորիայում գտնվող խանութների մասին է: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ ներխուժում խանութներ, ավերում են ցուցափեղկերը, մանեկենները և հագուստի կախիչները:

«Տնտեսական ազատության մարտիկներ» շարժման ղեկավարներից մեկը ողջունել է այն մարդկանց գործողությունները, որոնք «ֆիզիկական դիմադրություն են ցույց տվել ռասիզմին»:

Ոստիկաններն արդեն ժամանել են դեպքի վայրեր:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հանրահայտ արտադրողը լուսանկար էր հրապարակել մանկական հավաքածուի գովազդից, որում սևամորթ տղան «Ջունգլիների ամենազիլ կապիկը» գրությամբ վերնաշապիկ էր հագած:


















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *