Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2018

Թրամփը նշել է՝ որն է աշխարհի ամենավտանգավոր երկիրը

0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարևան Մեքսիկան համարում է աշխարհի ամենավտանգավոր երկիրը: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի առաջնորդն այս մասին գրառում է կատարել Twitter-ում:

Այդպես նա բացատրել է սահմանային պատի կառուցման անհրաժեշտությունը: «Մենք կարիք ունենք պատկառուցելու մեր երկրի անվտանգության համար, կանխելու համար թմրանյութի զանգվածային հոսքը Մեքսիկայից, որը այժմ համարվում է աշխարհի ամենավտանգավոր երկիրը», - գրել է Թրամփը:

Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Թրամփի նախընտրական քարոզարշավի խոստումներից մեկն է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է 1.6 մլրդ դոլար հատկացնել «Թրամփի պատի» կառուցման համար:

ԱՄՆ-ն մտադիր է 509 կմ երկարությամբ պատ կառուցել, ինչպես նաև ամրապնդել արդեն իսկ գոյություն ունեցող 655 կմ երկարությամբ պարիսպը:  















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *